Փոխադարձ մեղադրանքներ Դաշնակցությունից և «Ժառանգությունից»
-Մենք ունենք հստակ գործողությունների ծրագիր. դրանք քայլեր են, որ արվում են։ Մենք նախաձեռնել ենք խորհրդարանական լսումներ, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 1-ին։ Դա «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունն էր,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը,-ասել, թե «Ժառանգությունը» քայլեր չիկատարում, այդպես չէ։ Քայլերը կատարվում են. դրանք նախանշված են։
Հակադարձելով Զ. Փոստանջյանին՝ ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանն ասել է, թե նրա ասածը չափազանցված է, որովհետև լսումները տեղի են ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի պահանջով։
Երբ բանավեճի ընթացքում Զ. Փոստանջյանը մեղադրում էր Դաշնակցությանը իշխանության մեջ լինելու համար, Ռուզան Առաքելյանը նրան այսպես է պատասխանել.
-Դուք վերջին տարիների քաղաքական դաշտում եք ներկա, մինչդեռ անկախ Հայաստանն արդեն 18 տարեկան է, և առաջին օրերից Դաշնակցությունը դերակատար է մեր պետության կայացման համար ու երբևէ չի խուսափել՝ խոստովանելու իր սխալները։ Չենք տառապում անսխալականության մարմաջով։
ՀՅԴ ներկայացուցիչն ասել է, թե իշխանության մեջ գտնելով՝ իրենք կանխել են այնպիսի գործողություններ, որոնք կարող էին երկրին լուրջ փաստերի առջև կանգնեցնել, ինչպես այսօր։
-Այն ճակատագրական պահերը, որոնք իշխանության մեջ արդեն հնարավորինս բացահայտվել են, Դաշնակցությունը կանխել է, և իշխանությունները Դաշնակցության ձայնը լսել են։ Իշխանության մեջ լինելը Դաշնակցության համար երբեք ինքնանպատակ չի եղել։
Փոխադարձ մեղադրանքներ Դաշնակցությունից և «Ժառանգությունից»
-Մենք ունենք հստակ գործողությունների ծրագիր. դրանք քայլեր են, որ արվում են։ Մենք նախաձեռնել ենք խորհրդարանական լսումներ, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 1-ին։ Դա «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունն էր,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը,-ասել, թե «Ժառանգությունը» քայլեր չի կատարում, այդպես չէ։ Քայլերը կատարվում են. դրանք նախանշված են։
Հակադարձելով Զ. Փոստանջյանին՝ ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանն ասել է, թե նրա ասածը չափազանցված է, որովհետև լսումները տեղի են ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի պահանջով։
Երբ բանավեճի ընթացքում Զ. Փոստանջյանը մեղադրում էր Դաշնակցությանը իշխանության մեջ լինելու համար, Ռուզան Առաքելյանը նրան այսպես է պատասխանել.
-Դուք վերջին տարիների քաղաքական դաշտում եք ներկա, մինչդեռ անկախ Հայաստանն արդեն 18 տարեկան է, և առաջին օրերից Դաշնակցությունը դերակատար է մեր պետության կայացման համար ու երբևէ չի խուսափել՝ խոստովանելու իր սխալները։ Չենք տառապում անսխալականության մարմաջով։
ՀՅԴ ներկայացուցիչն ասել է, թե իշխանության մեջ գտնելով՝ իրենք կանխել են այնպիսի գործողություններ, որոնք կարող էին երկրին լուրջ փաստերի առջև կանգնեցնել, ինչպես այսօր։
-Այն ճակատագրական պահերը, որոնք իշխանության մեջ արդեն հնարավորինս բացահայտվել են, Դաշնակցությունը կանխել է, և իշխանությունները Դաշնակցության ձայնը լսել են։ Իշխանության մեջ լինելը Դաշնակցության համար երբեք ինքնանպատակ չի եղել։
Սյուզի Մելքոնյան