Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչի գլխավորած պատվիրակության հետ:
Ն. Զոհրաբյանը փաստելով, որ հայ-լեհական հարաբերությունները բավական դինամիկ են զարգանում՝ նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները Լեհաստանի հետ, խորացնելով համագործակցությունը տարբեր բնագավառներում, այդ թվում նաև՝ առավել ակտիվացնելով խորհրդարանական համագործակցությունը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից է, նշելով, որ Հայաստանն իրապես կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ եւ «Արևելյան գործընկերության» ծրագրի նախաձեռնող երկիր, մեծ դեր կարող է ունենալ «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների միջև համագործակցություն ծավալելու գործում, ինչը տարածաշրջանի կայուն զարգացման հնարավորություն կստեղծի։
Միկոլայ Դովգելևիչն ասել է, որ ինքը Հայաստանում է գտնվում Հայաստան-ԵՄ հարաբերությունները ակտիվացնելու համար առաջնահերթությունները ուրվագծելու և համատեղ ծրագիր մշակելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ պատվիրակությունը արդեն հանդիպել է ՀՀ նախագահի հետ, քննարկվել է ազատ առևտրի համաձայնագիր ունենալու հարցը, ինչը հանրապետության ղեկավարի հավանությանն է արժանացել: Նա նշել է, որ խնդրի լուծման համար Հայաստանի եւ ԵՄ-ի օրենքների ներդաշնակեցման անհրաժեշտություն է առաջանալու, և այս գործում ՀՀ խորհրդարանի, մասնավորապես եվրաինտեգրման հանձնաժողովի դերը չափազանց մեծ է լինելու:
Կողմերը կարևորել ին «Եվրանեսթի»՝ գործընկերության անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի հիմնումը, ինչը հնարավորություն կտա խորհրդարանական դիվանագիտության կարևոր ռեսուրսի գործադրմամբ լուծել եվրաինտերգման բազում ասպեկտներին առնչվող խնդիրներ։
Քննարկվել են նաև վիզաների ազատականացմանը, հայ-թուրքական երկխոսությանը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:
Եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է