Նախաստորագրված արձանագրությունները չեն վնասելու հայ հասարակության առողջությանը
«Շիրակի մարզի երեխաների զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և վերականգնման միջամտություն» ծրագրի իրագործմանը նվիրված աշխատանքային խորհրդակցության շրջանակներում Գյումրիում գտնվող Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը լրագրողների խնդրանքով անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություներին՝ նշել է. «Միանգամից ասեմ, որ մեր առողջությանը դա չի վնասելու։ Մեր հոգեբանական ոլորտի վրա կարող է ազդեցություն ունենալ, և այդ առումով ուզում եմ հանգստացնել մեր հասարակությանը, որ բոլոր քննարկումները գնում են բալանսավորված մոտեցումներով, և հայտնի է, որ ամեն պետություն իր շահն է պաշտպանում, բայց Հայաստանը բանակցությունների ընթացքում կարողանում է ունենալ այնպիսի դիրքորոշում, որը չի վնասի հայ ժողովրդի շահին՝ ի նպաստ մեկ այլ պետության: Կարծում եմ, որ Թուրքիայի կողմից սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը հնարավորություն կտան, որ երկխոսություն սկսվի, և այս երկխոսությունը կբերի այն ամբողջ արդարությանը, որին մենք ձգտում ենք»:
«Իսկ ի՞նչ կպատասխանեք այն մեղադրանքներին, որ այս փաստաթղթերով Հայաստանի իշխանություններն ուրանում են Ցեղասպանությունը» հարցին Ա. Բաբլոյանը պատասխանել է. «Այս փաստթղթի մեջ չկա ուղղակի որևիցե մաս, որ վերաբերում է Ցեղասպանությանը, և Ցեղասպանության խնդիրը մեզ համար քննարկման խնդիր չէ: Իսկ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը միտված է նրան, որ մենք օգնենք այդ պետությանը, որ ինքն էլ գտնի իր մեջ ուժ և հնարավորություն, թե ինչպես պետք է իր ժողովրդին պատրաստի դրա ճանաչմանը»:
Հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի միջև կապ Արա Բաբլոյանն ընդհանրապես չի տեսնում, և կարծում է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այս թեմայով պարզապես պոպուլիզմ են:
Իսկ այն հարցին, թե կո՞ղմ է արդյոք հանրապետական պատգամավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու տեսակետին, նա պատասխանել է. «Չունեմ այդպիսի հստակ կարծիք գրավյալ տարածքների վերաբերյալ. ես ունեմ իմ ուրույն կարծիքը Ղարաբաղի անկախության վերաբերյալ, և ես ինքս գտնում եմ, որ եթե մենք հասնենք Ղարաբաղի անկախությանը (և պետք է հասնենք դրան), ապա մեր ճանապարհին գուցե պետք է այդպիսի քայլեր ընդունել, որ կարողանանք ինչ-որ տեղ հասնել կոնսենսուսի»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի