Մարքսիստն ու Հմայակը ցանկանում են պատգամավոր դառնալ
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն իր է թեկնածությունն է առաջադրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8-րդ տեղամասում։ Այստեղ խորհրդարանական մեծամասնական ընտրություններ են անցկացվելու պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ պատգամավորական մանդատից զրկվելու հետևանքով։
«7օր»-ի հետ զրույցում պարոն Հակոբյանն ասել է, թե դեռևս տեղյակ չէ, թե ովքեր են իր մրցակիցներն այդ տեղամասում, սակայն լսել է, որ 3 հոգի են առաջադրվել, որոնցից մեկը Սլավոնական համալսարանի դասախոս է։
Հարցին, թե ի՞նչ է լինելու իր տեղը Երևանի ավագանիում, Դավիթ Հակոբյանը պատասխանել է, որ իր ներկայացրած դիմումի պատասխանը դեռ չի ստացել, և եթե քաղաքապետարանը կայացնի իր որոշումը և այն ուղարկի ԿԸՀ, այդ դեպքում միայն Դավիթ Հակոբյանը կդառնա ավագանու անդամ։
«Եթե ընտրվեք ԱԺ պատգամավոր, և միաժամանակ հաստատվի ավագանիության Ձեր մանդատը, որը կնախընտրեք» հարցին, Դ. Հակոբյանը պատասխանել է.
-Եթե չեմ սխալվում, Սահմանադրությամբ երկու ինստիտուտում էլ աշխատելու հնարավորություն կունենամ, եթե հանձնաժողով չղեկավարեմ։
Ի դեպ, Հայաստանի «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ևս պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 10-րդ ընտրատեղամասում։ «7օր»-ի թղթակցին Հ. Հովհաննիսյանը հաղորդել է, որ վերոնշյալ տեղամասի բնակիչներն իրեն դիմել են առաջադրվելու խնդրանքով, և ինքը տվել է իր համաձայնությունը։

7or.am