Լրահոս

27.01.2011 12:37


Հունվարին Երևանում 4000 մարդ դեռ կենսաթշակ չի ստացել

«Հունվարին մենք խնդիրներ ունենցանք կենսաթոշակների վճարման հարցում, «Հայփոստում» հերթեր էին կուտակվում, և արդարացի դժգոհություն կար։ Մեր նպատակն է ապահովել, որ կենսաթոշակառուները ժամանակին, առանց հերթերի ստանան իրենց թոշակները։ Ցավոք, հունվարին վճարումների մասով խնդիրներ առաջացան։ Վերահսկիչ պալատը նույնպես խնդիրներ էր բացահայտել ցուցակների անհստակության վերաբերյալ։ Այս գործառույթը պետական մարմնից «Հայփոստին» փոխանցելու ժամանակ բացահայտեցինք, որ ցուցակներում կան անճշտություններ, որոնք չարաշահումների տեղիք են տալիս»,-գործադիրի այսօրվա նիստում ասել է  վարչապետ Տիգրան Սարգսյանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն, ի պատասխան վարչապետի բացատրություն տալու պահանջին, նշեց, թե կենսաթոշակների վճարման նոր կարգի անցնելու պայմաններում խնդիրների  առաջացումը բնական է։ «Հունվարին Երևանում դեռ կենսաթշակ չի ստացել 4000 մարդ՝ շուրջ 500 մլն դրամի շրջանակներում։ Դա մեզ մտահոգում է, համապատասխան ուսումնասիրություններ ենք իրականացնում»,-ասել է նախարարը։

Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե «մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ փետրվարին չեն լինի խնդիրներ»՝ սոցապնախարարը վստահություն հայտնեց, որ գալիք ամսում թոշակների վճարման գործընթացը արդյունավետ է լինելու։

 «Թվերը մտահոգվելու տեղիք են տալիս, այն, որ 4000 մարդ չի ստացել կենսաթոշակ։ Այս հարցադրումը օպերատիվ արձագանքի կարիք ունի, հարցը վերաբերում է բոլոր գերատեսչություններին։ Եթե նախարարությունը չի արձագանքում հարցերին, պարարտ հող ենք ստեղծում, որ մեզ քննադատանեն, ամիմաստ տեղը սոցիալական լարվածություն ենք ստեղծում։ Այնինչ այս փոփոխությունները պետք է հակառակ արդյունք տային»,- ասել է վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը