Լրահոս

25.09.2009 11:27


ԼՂՀ արտգործնախարար.«Վաղ թե ուշ՝ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը գտնելու է իր լուծումը»

-Մենք բազմաթիվ անգամներ ենք հայտարարել, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ նստել սեղանի շուրջ և քննարկել բազում հարցեր, բայց, ցավոք, այս կամ այն պատճառաբանությամբ Ադրբեջանը հրաժարվում է դրանից։ Հնարավոր է, նա դրա համար ունի իր հիմնավորումները, բայց իմ տեսանկյունից՝ Ադրբեջանը հիմք չունի այդպես համառորեն հրաժարվել մեր հետ անհետևանք հարաբերություններից։ Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք այն մասին, թե առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ դժվար թե կարգավորումը արդյունավետ լինի,-թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։

Նա նշել է, որ վաղ թե ուշ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը գտնելու է իր լուծումը։

-Հարցի լուծումը ժամանակի հարց է. ժամանակը անշրջելի կատեգորիա է,-նշել է ԼՂՀ արտգործնախարարը։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը