Լրահոս

29.11.2010 18:11


Կայացվել է Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավճիռը

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Չարենցավանի ոստիկանության քրեական բաժնի նախկին պետ, գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման: Չարենցավանի ոստիկանության օպեր լիազոր Մորես Հայրապետյանն էլ դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ օպերլիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ են ճանաչվել:

Հիշեցնենք, որ գողության կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանն ըստ պաշտոնական վարկածի խոշտանգումների էր ենթարկվել ոստիկանների կողմից, ապա ինքնասպանություն գործել' դանակի երկու հարված հասցնելով ինքն իրեն:

Այս խորագրի վերջին նյութերը