Սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոն, ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Մարկ Ֆոսեթը:
Ս. Նիկոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքները, զեկույցի հիմնական ուղղվածությունը և խնդրին առնչվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ իր նկատառումները:
Սամվել Նիկոյանի գնահատմամբ՝ զեկույցը ավելի մեղմ ընդունվեց, քան ինքը սպասում էր, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, իսկ հիմնական պատճառն այն է, որ հանձնաժողովն անաչառ գտնվեց տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության և համաչափության ուսումնասիրության հարցերում, իր առջև դրված խնդիրները հիմնականում լուծեց և տվեց հստակ պատասխաններ:
Հանձնաժողովը փաստերը քննելիս միշտ հիմնվել է կոնկրետ աղբյուրների վրա՝ զերծ մնալով կամայական մեկնաբանություններից ու եզրակացություններից: Ահա թե ինչու առայժմ ոչ մի փաստարկված քննադատություն չկա ոչ իշխանական և ոչ էլ ընդդիմադիր թևից: Հանձնաժողովը իրադարձությունների կրկնումը բացառելու նպատակով զեկույցում քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական և այլ լուծումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել, որոնց կատարման ընթացքին հետևելու նպատակով անհրաժեշտ է համարել ստեղծել մոնիտորինգի խումբ: Հանձնաժողովը կարևորելով մեղավորների հայտնաբերումը, միաժամանակ ապագային ուղղված առաջարկներ է արել երկրում առկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակը շտկելու և նման ողբերգական իրադարձությունները բացառելու նպատակով:
Ս. Նիկոյանը տեղեկացրեց, որ շուտով ամբողջ զեկույցը կթարգմանվի անգլերեն և կուղարկվի միջազգային կազմակերպություններին և հույս հայտնեց, որ նրանց կարծիքը զեկույցի վերաբերյալ կլինի օբյեկտիվ ու անաչառ:
Պ. Սեմնեբին շնորհակալություն հայտնեց տեղեկատվության, կատարված համապարփակ ու մանրակրկիտ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով զեկույցի կանխարգելիչ նշանակությունը:
ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սամվել Նիկոյանը հանդիպեց Պիտեր Սեմնեբիի հետ