Վերջին ժամանակահատվածում լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասել էր, որ «անասնագողություն» կատարելով՝ Սերժ Սարգսյանը խոչընդել է 2002-ին իր կողմից շրջանառության մեջ դրված «1915-22թթ. Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանման իրավական երաշխիքների մասին» օրինագծի ընդունումը։ Հովհաննիսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանը Ցեղասպանությունն ուրանալու հեռահար նպատակներ է ունեցել, դրա համար էլ նրա նախաձեռնությամբ պառակտվել էր իր ղեկավարած խորհրդարանական խումբը։ Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարած «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» խմբից որոշ պատգամավորներ տեղափոխվեցին «Օրինաց երկիր» խմբակցություն։
Այս օրերին, քննադատելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ Վարդան Օսկանյանի ելույթը, Հմայակ Հովհաննիսյանն արդեն մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին և Վարդան Օսկանյանին այդ օրինագիծը տապալելու համար և չէր նշել Սերժ սարգսյանի անունը։
«Ինչո՞ւ, այս ժամանակահատվածում ի՞նչ է փոխվել» հարցին «Արցախ» մամուլի ակումբում հյուրընկալված Հ. Հովհաննիսյանը պատասխանել է.
-Սերժ Սարգսյանը չէր էլ կարող, որովհետև այն ժամանակ Արթուր Բաղդասարյանն աշխատում էր նախագահականի հետ և պատրաստվում էր դառնալ ԱԺ նախագահ։ Դրա համար էլ Քոչարյանը ոլորում էր Հանրապետականի ձեռքերը, որ Արթուր Բաղդասարյանը նախագահ լինի։ Այն ժամանակ Ա. Բաղդասարյանն անցավ Քոչարյանի հովանու ներքո և կատարեց այդ քայլը մի պատճառով, որ Օսկանյանը կտրականապես դեմ էր այդ օրինագծի ընդունմանը։ Բայց դա անում էր շատ զգուշությամբ՝ իմանալով իմ բնավորությունը։ Սերժ Սարգսյանն այդպիսի հնարավորություններ չուներ. այդ ժամանակաշրջանում «Օրինաց երկրի» հովանավորի դերում ոչ թե Սերժ Սարգսյանն էր, այլ Ռոբերտ Քոչարյանը։
-Դուք Ձեզ համար ե՞րբ բացահայտեցիք, որ այն ժամանակ ոչ թե Ս. Սարգսյանն էր ձախողում այդ օրինագիծը, այլ Ռ. Քոչարյանը կամ Վ. Օսկանյանը։
-Ուսումնասիրել եմ այդ օրինագծի քվեարկության արդյունքները։ Եթե Կարեն Կարապետյանը «կողմ» է քվեարկում, իսկ Հանրապետական խմբակցությունը՝ դեմ, ամեն ինչ պարզ է։
Հմայակ Հովհաննիսյանը նոր բացահայտումներ է արել

Սյուզի Մելքոնյան