Լրահոս

25.09.2009 18:01


Արամ Հարությունյան. «Տեր–Պետրոսյանի մոտեցումները, առավել ևս Ղարաբաղի հարցում , շատ ավելի վատն էին, շատ ավելի պարտվողական էին»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն ինքն էլ է որոշակի մտահոգություններ հայտնել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, բայց «դա չի նշանակում, որ այս արձանագրություններում նախապայմաններ կան»։

-Ես շատ ողջունում եմ դաշնակներին, որովհետև նրանք անկեղծ են, և դա լավ է։ Դրանով մենք նաև աշխարհին ցույց ենք տալիս, որ մեր ժողովրդի համար էլ միարժեք չէ այս հարցը։ Դաշնակների դիրոքորոշումը շատ բնական է, և  նրանք իրենց դիրքերը չեն զիջում, բայց  նաև պետք է մտածել, որ մեր գերխնդիրը պետության և ժողովրդի հարցն է։ Բայց այս իմաստով, օրինակ, նույնը չի կարելի ասել ՀԱԿ-ի հետ կապված, որովհետև իրենք հաստատ անկեղծ չեն, որովհետև երբ կարդում ենք առաջին նախագահի հոդվածների ժողովածուն, ելույթները, իրենք մոտեցումներում անկեղծ չեն,-ասել է Արամ Հարությունյանը։

Նա շատ դրական է գնահատել հայ-թուրքական արձանագրությունները՝ նշելով, որ միայն այն, որ դրանցում նախապայմաններ չլինելով՝ Թուրքիան անընդհատ բարձրաձայնում է, թե իբր նախապայմաններ կան, ցույց է տալիս, որ Թուրքիան ցայտնոտի մեջ է։

Արամ Հարությունյանը պնդել է, որ սփյուռքի դերը շատ մեծ է, և նրանք էլ պետք է հասկանան, որ արձանագրություններում Ցեղասպանությունն ուրանալու մասին ոչ մի կետ չկա։

 -Սփյուռքի դերը շատ կարևոր է, և այն հանգամանքը, որ նախագահը գնալու է սփյուռքի հետ հանիպման, շատ ողջունելի է։ Մենք չպետք է վախենանք նրանից, որ կարող է 4-5 թուրք պատմաբան գալ ու հանկարծ Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնել։ Դա ուղղակի ծիծաղելի է։ Այն, որ քաղաքական որոշ ուժեր նշում են, թե պարտվողական քաղաքականություն ենք վարում, ասեմ, որ այդպես չէ։ ԼՏՊ-ի մոտեցումները, առավել ևս Ղարաբաղի հարցում, շատ ավելի վատն էին, շատ ավելի պարտվողական էին,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը