Ոստիկանությունից հերքում են Գագիկ Բեգլարյանի մասնակցությունը միջադեպին
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ կիրակի օրը ԳՈՒՄ-ի շուկայի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Ըստ այդ լուրերի՝ նա հարվածել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնական Է. Մելքոնյանին։
Այսօր այս կապակցությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի պաշտոնակատար ԱշոտԱհարոնյանը«7օր»-ին ասել է, որ նախաքննություն է ընթանում, և որևէ փաստ չկա, որը կհուշի Բեգլարյանի մասնակցության մասին։
Նշենք, որ հունվարի 24-ին՝ ժամը 03։10-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Կենտրոնի բաժին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1979թ. ծնված Էդգար Մելքոնյանը։ Մեկնած օպերատիվ խմբին Է. Մ-ն հաղորդել է, որ հունվարի 23-ին՝ ժամը 23։00-ին, Արհեստավորների փողոցի թիվ 109 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ թիվ 2 շուկայի անվտանգության ծառայության աշխատակիցները հարվածել են իրեն և վնասվածք պատճառել։
Պարզվել է, որ Է. Մելքոնյանին հարվածել է Էդգար Մարտիրոսյանը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունից հերքում են Գագիկ Բեգլարյանի մասնակցությունը միջադեպին
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ կիրակի օրը ԳՈՒՄ-ի շուկայի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Ըստ այդ լուրերի՝ նա հարվածել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնական Է. Մելքոնյանին։
Այսօր այս կապակցությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Ահարոնյանը «7օր»-ին ասել է, որ նախաքննություն է ընթանում, և որևէ փաստ չկա, որը կհուշի Բեգլարյանի մասնակցության մասին։
Նշենք, որ հունվարի 24-ին՝ ժամը 03։10-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Կենտրոնի բաժին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1979թ. ծնված Էդգար Մելքոնյանը։ Մեկնած օպերատիվ խմբին Է. Մ-ն հաղորդել է, որ հունվարի 23-ին՝ ժամը 23։00-ին, Արհեստավորների փողոցի թիվ 109 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ թիվ 2 շուկայի անվտանգության ծառայության աշխատակիցները հարվածել են իրեն և վնասվածք պատճառել։
Պարզվել է, որ Է. Մելքոնյանին հարվածել է Էդգար Մարտիրոսյանը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է։
7or.am