Լրահոս

25.09.2009 18:21


Աշոտ Մելիքյան. «Ինչքան քիչ փակ քննարկումներ լինեն, այնքան լավ»

Աշոտ Մելիքյան. «Ինչքան քիչ փակ քննարկումներ լինեն, այնքան լավ»

-Հայ-թուրքական հարաբերությունները վերաբերում են ամբողջ հասարակությանը, և ինչքան քիչ փակ քննարկումներ լինեն հասարակության և մամուլի համար, այնքան լավ,- «7օր»-ին ասել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ սեպտեմբերի 23-ին Գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների համար փակ դռների հետևում տեղի ունեցած քննարկմանը։

-Համոզված եմ, որ այնպիսի կազմակերպության քննարկումները, ինչպիսին Գիտությունների ազգային ակադեմիան է, շատ ավելի բաց պետք է լինեն,- ասել է Ա. Մելիքյանը՝ այդուհանդերձ հավելելով, որ ցանկացած կազմակերպություն փակ ռեժիմով հարց քննարկելու իրավունք ունի։

-Որևէ լուրրջ խնդիր, որ հակասեր օրենքին, չկա։ Ուղղակի ինքը՝ ակադեմիան պետք է շահագրգռված լիներ, որ այդ քննարկումներն ավելի բաց լինեին հասարակության համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը