Լրահոս

28.11.2010 20:05


ՀՀՇ երիտթևի նախագահ է ընտրվել Բաբկեն Ուռուտյանը

ՀՀՇ երիտթևի նախագահ է ընտրվել Բաբկեն Ուռուտյանը

Քիչ առաջ Հայոց համազգային շարժում կուսակցության երիտասարդական թևի նախագահ է ընտրվել Բաբկեն Ուռուտյանը' ՀՀՇ Մարալիկի կառույցի ղեկավարը և 2008թ. ընտրությունների ժամանակ Մարալիկ քաղաքում Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի որդին: Նա 26 տարեկան է, մասնագիտությամբ բժիշկ:

-Նա ընդունված լիդեր է, բոլորը սիրում են նրան: Վստահ եմ, որ կարդարացնի մեր հույսերը,-«7օր»-ին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀՇ երիտասարդական թևի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը վերջերս հրաժարական էր ներկայացրել' իր այս քայլը դեռևս չմեկնաբանելով: Ավելի վաղ նա հրաժարվել էր ՀՀՇ մամուլի խոսնակի պաշտոնից ևս' պարզապես մնալով ՀՀՇ անդամ։

Փոխարենը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այն ժամանակ ասել էր, որ 36-ամյա Կարեն Կարապետյանի հրաժարականում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, պարզապես նախապատրաստվում են ՀՀՇ երիտթևի նոր համաժողովին, որտեղ կընտրվի նոր նախագահ, նոր խորհուրդ:

-Բացի այդ, Կարեն Կարապետյանի տարիքն անցել էր այդ պաշտոնի համար,-ավելացրել էր Ա. Մանուկյանը:

Այսօր հրավիրված 12-րդ համաժողովի ժամանակ  ընտրվել է նաև ՀՀՇ երիտասարդական թևի նոր խորհուրդը, որն էլ և հետո ընտրել է խորհրդի նախագահին, ինչպես նաև ընդունվել է բանաձև:

ՀՀՇ երիտասարդական թևի համաժողովին ներկա է եղել նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ելույթ է ունեցել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը