Լրահոս

28.09.2009 08:58


Ռեջեփ Թայիփ Էրդողան.«Օբաման խոստացել է արագացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները»

ԱՄՆ կատարած այցի մանրամասների շուրջ տված մամլո ասուլիսի ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Հայասատնի և Թուրքիայ միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր չէ հաշվի չառնել Ադրբեջանի շահը։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, ինքը խնդրել է նրանց ազդել, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները արագ ընթանան։  

-Բարակ Օբամայի հետ հանդիպման ժամանակ  ես ասել եմ, որ այս հարցում Թուրքիան չի կարող  անտեսել եղբայրական Ադրբեջանի շահերը։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ մեծ նշանակաութույուն է տալիս այդ խնդրին և խոստացել է արագացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները,-ասել է Էրդողանը։

Նրա խոսքերով՝ Թուրքիան ցնականում է  իր հարևանների ՝ այդ թվում նաև Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալ, և պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայելրն անել այդ ուղղությամբ։

-Բայց և Հայաստանը իր հերթին պետք է ինչ-որ մի բան ձեռնարկի,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Ըստ «Trend.az»–ի

 

Այս խորագրի վերջին նյութերը