Լրահոս

27.01.2011 14:36


Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում  Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին' պաշտոնավարման ընթացքում երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու բարեկամությանն ուղղված ջանքերի համար: 

Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի և երկու երկրների միջև այդ ոլորտում արձանագրված ցուցանիշների մասին, որոնք Նախագահի հավաստմամբ, բարձրացել են' գրեթե հասնելով մինչճգնաժամային մակարդակին:

 Երկուստեք նշվել է, որ հաջողությամբ զարգանում են հարաբերությունները հումանիտար ոլորտում, Հայաստանը և Բուլղարիան լավագույնս համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Թոդոր Ստայկովին' նրա հետագա գործունեության մեջ և նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին:

Այս խորագրի վերջին նյութերը