Լրահոս

28.09.2009 12:58


«Ժառանգության» նամակը ուսումնական և հետբուհական հաստատությունների ղեկավարներին

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կուսակցության և համանուն խմբակցության անունից դիմել է Երեւանում գործող 17 պետական, միջպետական բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների ղեկավարներին։ Նրանց բոլորին ուղարկված նամակում մասնավորապես ասվում է.

«Ինչպես գիտեք' Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները 2009թ. օգոստոսի 31-ին համատեղ մամլո հաղորդագրությամբ ազդարարեցին, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնել են շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված երկու' □Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին□ եւ □Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին□ փաստաթղթերի շուրջ ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսել: Այդ ներքին քաղաքական խորհրդակցությունների համար սահմանվել է վեցշաբաթյա ժամկետ եւ այսօրվա դրությամբ մնացել է երկու շաբաթից պակաս ժամանակ, որից հետո կորոշվի նախաստորագրված արձանագրությունների ճակատագիրը: Չենք թաքցնում մեր հիասթափությունը նախաստորագրված արձանագրությունների շուրջ հանրային ու քաղաքական քննարկումների կապակցությամբ, քանի որ շատ դեպքերում դրանք խիստ մակերեսային բնույթ են կրում, իսկ հասարակության մեծամասնությունը' առավել եւս նրա ամենաակտիվ հատվածը' երիտասարդությունն ու ուսանողությունը, անհաղորդ են մնում ողջ հայության, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ապագայի հետ ուղղակիորեն աղերսվող այդ քննարկումներին: Դիմում ենք Ձեզ խնդրանքով. մինչեւ հոկտեմբերի 10-ը  ընկած ժամանակահատվածում կազմակերպել հանդիպում Ձեր ԲՈՒՀ-ի ուսանողության հետ, որտեղ մենք եւ մյուս շահագրգիռ քաղաքական ուժերը բանավեճի ու քննարկումների ձեւաչափով մեր դիրքորոշումը կներկայացնենք ուսանողությանը եւ կպատասխանենք նրանց հուզող հարցերին: Մենք գրավոր պատասխանի տեսքով ակնկալում ենք հանդիպման վայրի, օրվա եւ ժամի վերաբերյալ Ձեր առաջարկությանը»:  

«Ժառանգություն» խմբակցության անունից հղված նամակները պաշտոնական գրություններ են, որոնք «ԱԺ կանոնակարգ օրենքի» 7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում են գրավոր պատասխաններ:

«Ժառանգությունը» հրավիրում է բոլոր շահագրգիռ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին' մասնակցելու այդ բանավեճին եւ սեփական տեսակետները ներկայացնելու նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: ԲՈՒՀ-երի ղեկավարներից պատասխաններ ստանալուն պես կուսակցությունը բոլորին ԶԼՄ-ներով կտեղեկացնի բանավեճի վայրի, օրվա եւ ժամի մասին: Կուսակցությունը առաջիկա օրերին նույնատիպ առաջարկով դիմելու է նաեւ հիմնական մասնավոր ԲՈՒՀ-երի ղեկավարներին:

Հիշեցնենք, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հեռուստառադիոբավեճեր կազմակերպելու առաջարկով □Ժառանգությունը□ սեպտեմբերի 24-ին դիմել էր նաեւ □Հ1□ հեռուստաընկերությանն ու Հանրային ռադիոյին: Կուսակցության գրասենյակը տեղեկացնում է, որ այդ առաջարկի կապակցությամբ դեռեւս պատասխան չեն ստացել հիշյալ հեռուստա- եւ ռադիոընկերությունների ղեկավարությունից: 

Այս խորագրի վերջին նյութերը