Հայաստանի Ասորական Համայնքի ուղերձը հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին
Օրերս Հայաստանի «Աթուռ» Ասորիների Ասոցիացիան 1915թ. ասորի նահատակների ցեղասպանության հուշաքարի հիմքը գցեց Երևան քաղաքի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի օղակաձև այգում:
Հուշաքարը մեկ անգամ ևս կհիշեցնի Հայ-ասորական ցեղասպանության ճանաչման կարևորությունը,ճանաչում ,որը կկանխի մարդկության դեմ շարունակվող ցեղասպանությունը:
Այս նախագծով հիացած են ոչ միայն Հայաստանի ասորիները ,այլ նաև ԱՊՀ երկրներում ապրող մեր հայրենակիցները:
Հայաստանի Հանրապետությունը առաջին երկրներից է ,որ ձեռք մեկնեց մեզ համար շատ կարևոր այս նախաձեռնությանը, որը 2001-ից բազմիցս քնարկվել է Համաշխարհային Ասորական Ալյանսի կողմից:
Ուզում ենք մեր և աշխարհում սթռված ասորիների անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին,Ազգային Ժողովին,Կառավարությանը և Երևանի քաղաքապետին,այն մարդասիրական վերաբերմունքի համար,որ Հայաստան Աշխարհը ունի ոչ միայն Հայաստանում ապրող ասորական համայնքի, այլ նաև բոլոր ազգային փոքրամասնությունների հանդեպ: