Թուրք փորձագետը Երևանում նշել է, որ Թուրքիայի խորհրդարանը նախաստորագրված արձանագրությունները կվավերացնի միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական նշաններ ստանալուց հետո
-Թուրքիայում որոշում ընդունողները սպասելու են, ակնկալելու են նշանների առ այն, որ դրական փոփոխություն լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Դա շատ կարևոր է քաղաքական գործիչների համար,- ասել է Երևանում կազմակերպված «Հայաստան և Թուրքիա. հարաբերությունների բարելավման հեռանկարները եվրաինտեգրացիայի լույսի ներքո» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակից, թուրք փորձագետ Դիբա Նիգար Գոկսելը։ Նա նշել է, որ չի ասում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անպատճառ ղարաբաղյան հարցի լուծում է ենթադրում, բայց «Թուրքիայում խորին համոզմունք կա, որ այդ երկու խնդիրներից միայն մեկի լուծումը շատ մեծ օգուտներ չի բերի»։
-Միջազգային հանրության ամենակարևոր գործիչները նույնպես շատ լավ գիտեն, որ Թուրքիան չի ուզենա տեսնել միայն երկու հարցերից մեկի լուծումը,- նշել է թուրք փորձագետը՝ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առնվազն հարկավոր է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «դրական փոփոխության գոնե մի չնչին նշան լինի»։
Դիբա Նիգար Գոկսելի խոսքերով՝ Թուրքիայում կարծիք կա, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի՝ առանց ղարաբաղյան հարցում որոշակի առաջընթացի, ապա տարածաշրջանային բալանսը կփոխվի։ Իսկ Թուրքիան էլ ոչ թե Ադրբեջանի հանդեպ ունեցած եղբայրական զգացմունքներից է ուզում, որ այդ հակամարտությունը լուծվի, այլ, իրոք, անկեղծ է այդ հարցում. «Կուզենայի, որ Հայաստանի կառավարությունը նույնպես մտադիր լիներ անկեղծորեն լուծել այս հարցը»։

7or.am