ախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտին:
Սեպտեմբերի 26-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել տաղանդավոր դերասանի ստեղծագործական երեկոն, որն անցել է մեծ հաջողությամբ: Նախագահն ասել է, որ □դա պատահականություն չէ, քանի որ Հայաստանում լավ գիտեն, սիրում ու գնահատում են ռուս մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի' արտիստ Վալենտին Գաֆտի կերպարը□:
Ընդգծելով հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր ամուր կապը' երկրի ղեկավարը նշել է, որ ռուսական մշակույթն ու ռուսաց լեզուն Հայաստանում մեծ հարգանք են վայելում:
Նախագահ Սարգսյանը կարեւորել է եղած մշակութային կապերի ոչ միայն պահպանումն, այլեւ' անընդմեջ նորոգումն ու ընդլայնումը, որպեսզի երիտասարդ սերունդը եւս դրանց հաղորդակից լինելու հնարավորություն ունենա: Սերժ Սարգսյանը մեծանուն դերասանի այցն այդ առումով մեծ ներդրում է համարել:
Վալենտին Գաֆտն ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում, խիստ տպավորված է եւ արդեն իսկ մտածում է հաջորդ այցերի մասին: Նա Հանրապետության Նախագահին պատմել է համատեղ մշակութային գործակցության նոր մտահղացումների մասին, նշել, որ քննարկվում է Հայաստանում «Սովրեմեննիկ» թատրոնի հյուրախաղերի հնարավորությունը:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վալենտին Գաֆտին