Սերժ Սարգսյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների
Սերժ Սարգսյանի թիվ մեկ խնդիրը, որը նա ոչ մի կերպ չի կարողանում լուծել, սահմանադրական փոփոխություններն են։
Սահմանադրական փոփոխությունները նրա վաղվա վերարտադրության և այսօրվա իշխանության պահպանման համար են։
Իշխող բուրգը տեսնում է, որ շեֆը նախ հետաձգեց սահմանադրական փոփոխությունները հուլիսից մինչև հոկտեմբեր։ Ընդդիմության ճնշումների արդյունքում էլ հոկտեմբերին հայտարարվեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցը կհստակեցվի հաջորդ տարվա փետրվար–մարտ ամիսներին։ Ընդ որում, իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդպես էլ չեն կողմնորոշվում՝ մարտի՞ն, թե՞ փետրվարին։
Այս ամենը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացած են, իսկ բուրգը շատ ծանր է տանում դա, ու սկսվում է «բրոունյան» շարժումը։
Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ քաղաքական ներկա դասավորության պայմաններում սահմանադրական հանրաքվեն կարող է վերածվել իր անվստահության հանրաքվեի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Նա բարձրաձայնեց քաղաքական լայն կոնսոլիդացիայի գաղափարն այն հույսով, որ կարողանալու է ԲՀԿ–ի հետ լեզու գտնել, բայց ապարդյուն։ Իսկ առանց ԲՀԿ–ի պարզապես ծիծաղելի է խոսել քաղաքական լայն կոնսոլիդացիայի մասին։ Առանց ԲՀԿ–ի նաև մշուշոտ է «Վերարտադրություն» օպերացիայի իրականացման հեռանկարը։
Սարգսյանը գիտի, որ ՀՅԴ վերնախավով ու բազմաթիվ թևերի բաժանված ՀՀԿ–ով շատ ռիսկային կլինի սահմանադրական հանրաքվե անցկացնելը։ Նա նաև գիտի, որ Գագիկ Ծառուկյանն իր հաստատուն տեսակետն ունի այդ հարցում՝ սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն։
Եվ ահա, հասկանալով, որ այլևս ռեսուրս չի մնացել («Գեբելսյան» քարոզչամեքենայի «մուտիտներով» հեռու չես գնա), Բաղրամյան 26–ում որոշել են դիմել ուժային մեթոդների՝ ներգրավելով ոստիկանությանը։ Ասել է թե՝ վերջին օրերին տեղի ունեցող բռնությունները մաքուր քաղաքական պատճառներ ունեն, և ցույց են տալիս, որ ՀՀԿ ղեկավարը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների, բայց ոչ թե քաղաքական լայն կոնսոլիդացիայի (դա անհնար է, քանզի ՀՀԿ–ում անգամ սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ կոնսոլիդացիա չկա), այլ քաղաքական բռնությունների միջոցով։ Որոշում է կայացվել, այսպես կոչված, կետային հարվածներ հասցնել, որպեսզի երկրում տեռորի ու վախի մթնոլորտ ձևավորվի։ Ազատամարտիկները պատահական չեն ընտրվել որպես թիրախ։
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն իր հակաօրինական գործունեությունը և տխրահռչակ հայտարարությունը հենց Սարգսյանի՛ հովանավորությամբ է արել, ես համոզված եմ (եթե դա այդպես չէ, ապա Երանոսյանն արդեն պետք է ազատված լիներ աշխատանքից, ու նրա դեմ քրեական գործ հարուցվեր)։ Դա է պատճառը, որ Վլադիմիր Գասպարյանը մղվել է առաջին պլան, մինչդեռ ամիսներ շարունակ նրանից ձեն–ձուն չկար։
Նկատենք, որ նմանատիպ քայլեր անելով՝ Սարգսյանն աչքի չի ընկնում իր օրիգինալությամբ։ Աշխարհում շատ կան նման նախադեպեր, երբ ավտորիտար ռեժիմները փորձում են ուժի կիրառմամբ պահել դիրքերը, բայց դե, բոլորս էլ գիտենք, թե ինչով այն կարող է ավարտվել։
Եվ ուրեմն, հիմա, առավել քան երբևէ, պետք է լինել միասնական։ Համաժողովրդական շարժումը պետք է համապատասխան եզրահանգումներ անի և բռունցքվելով՝ դիմադրողական լայն ճակատ ձևավորի՝ թույլ չտալով ահաբեկչության միջոցով քաղաքական հարցերի լուծում։
Գլխավոր մարտավարական խնդիրն այս պահին պետք է լինի սահմանադրական փոփոխությունների վիժեցումը։ Այսինքն, քաղաքական պայքարը հանուն ՀՀ սահմանադրության է։
Պաշտպանել գործող Սահմանադրությունը նշանակում է գնալ ամբողջական իշխանափոխության։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ուշագրավն այն է, որ Հայաստանում գրեթե ամեն օր սկսել են քաղաքական դրդապատճառներով հարձակումներ գործել, բայց նախագահական նստավայրը լռում է, և անգամ խոսնակի մակարդակով անդրադարձ չկա դեպքերին։ Սա լրիվ Սերժ Սարգսյանի ոճի մեջ է։ Նրա ձայնը չէր լսվում նաև 2008թ. մարտի 1–ին ու դրան հաջորդող օրերին։ Բայց դե, Սարգսյանն այդ ողբերգական դեպքերի թիվ մեկ շահառուն է։ Ու ծիծաղելի են նրանից բարի կերպար ստանալու հաճախորդների ջանքերը։