Հարուցվել է քրեական գործ՝ սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքներն իրականացնելիս հավելագրումներ կատարելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և բույսերի կարանտինի՝ Բագրատաշենի և Բավրայի սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքներն իրականացնելիս հավելագրումներ կատարելու և պետությանը 22 549 280 դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Մասնավորապես՝ գյուղատնտեսության նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ անասնաբուժական և բույսերի կարանտինի՝ Բագրատաշենի ու Բավրայի սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքների կատարումն ստանձնել է «ՎԼՀԱՔ» ՍՊ ընկերությունը, որի համար ստացել է 2005թ. սեպտեմբերի 13-ի պայմանագրերով նախատեսված 185.540.780 դրամ գումարը:
Ձեռք բերված նյութերի համաձայն՝ «ՎԼՀԱՔ» ՍՊ ընկերության տնօրեն Հ. Քեթցյանը 2008թ. հունվարի 26-ի կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է փաստացի չկատարված 22.549.280 դրամի աշխատանքներ և հսկիչ կետերի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Միրզոյան և որդիներ» ՍՊ ընկերության աշխատակից Ս. Թովմասյանի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է պետության առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի՝ բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետ Վ. Գյուլզադյանը, ՀՀ Կառավարության՝ 2001թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1267 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2005թ. հունվարի 24-ի թիվ 9-Ա և 2005թ. սեպտեմբերի 14-ի թիվ 157-Ա հրամանների հիման վրա, հանդիսանալով վերը նշված պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ստորագրել փաստացի չկատարված աշխատանքների հավելագրումներով կատարողական ակտերը: Այդպիսով պետությանը պատճառվել է 22.549.280 դրամի էական նյութական վնաս:
Ձեռք բերված փաստերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով), 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու: