Ս. Սաֆարյան. «Սփյուռքի հետ հանդիպումներն է՛լ ավելի իմիտացիոն են լինելու»
-Կասկած չունեմ, որ սփյուռքի հետ հանդիպումներն է՛լ ավելի իմիտացիոն են լինելու, քան Հայաստանի ներքաղաքական խորհրդակցությունները,-անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ սփյուռքի հետ առաջիկայում կայանալիք հանդիպումներին՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը։
Ըստ Ս. Սաֆարյանի, եթե Հայաստանի իշխանությունները չցանկացան իրական բովանդակային քննարկումներ ունենալ հանրապետության ներսում, առավել ևս՝ սփյուռքում, որտեղ կա բավականին մեծ ընդվզում, չեն կարող կազմակերպել այդպիսի քննարկումներ.
-Այնտեղ Սերժ Սարգսյանն ուղղակի կարժանանա ամենատարբեր պիտակումների, ինչպես մենք ականատես ենք լինում տարբեր հոդվածների և բաց նամակների հրապարակումների տեսքով։ Ակնհայտ է, որ այդ հանդիպումներին բացառապես մասնակցելու են սփյուռքի այն շրջանակները, որոնք զորակցելու են Սերժ Սարգսյանին,-ընդգծել է Սաֆարյանն ու հավելել, թե ակնհայտ է նաև, որ այդ հանդիպումներից հետո նախագահը ներկայացնելու է, թե ունի սփյուռքի զորակցությունը։

7or.am