«Ժառանգությունն» ակնկալում է, որ Սերժ Սարգսյանն ինքը կդիմի ՍԴ և կնախաձեռնի հանրաքվե
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը խմբակցության անունից նամակով դիմել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում «Ժառանգությունը» հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ինքը կդիմի Սահմանադրական դատարան նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունների' ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկման պահանջով: Ինչպես նաեւ' կուսակցությունը ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը կնախաձեռնի հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հանրաքվե, որի առաջարկը օրերս մերժել էր ՀՀ Կառավարությունը: □Ժառանգությունը□ նաեւ խնդրել է հայտնել առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի մոտավոր ժամկետը, որի մասին կուսակցությանը գրավոր տեղյակ էր պահել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Սերժ Սարգսյանին «Ժառանգության» ուղարկած նամակի ամբողջական տեքստն է.
«Պարոն Նախագահ, ենթադրում ենք' տեղյակ եք, որ ս/թ. սեպտեմբերի 23-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ եւ 7-րդ հոդվածներով պատգամավորին վերապահված' պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից հարցի քննարկում պահանջելու իրավունքը, դիմել էին ՀՀ Սահմանադրական դատարան: Պատգամավորների կողմից մասնավորապես առաջարկվել էր ՍԴ բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում' պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում (ոչ թե ՍԴ նիստ) եւ դրան հրավիրել «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորներին: Նման առաջարկի պատճառ էր հանդիսացել այն, որ օգոստոսի 31-ից հետո հեղինակավոր իրավաբանների ու փորձագետների կողմից լուրջ կասկածներ հայտնվեցին հրապարակված նախաստորագրված արձանագրություններով մեր երկրի ստանձնելիք պարտավորությունների' ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանելու կապակցությամբ: Տեղյակ եք, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն' միայն Հանրապետության նախագահն է իրավասու մինչեւ միջազգային պայմանագրի վավարեցումը դրանում ամրագրված պարտավարությունների' ՀՀ Սահմանադրությանը համապատասախանության որոշման հարցով դիմել ՍԴ: Սեպտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանից պատասխան գրություն ենք ստացել թե դրա վերահաստատմամբ, թե հարցի քննարկում կազմակերպելու մեր առաջարկի մերժմամբ ու հիմնավորումներով: Արդ' հաշվի առնելով հարցի առանձնահատուկ կարեւորությունը ողջ Հայաստանի ու հայության համար, ակնկալում ենք, որ Դուք առաջիկայում' մինչեւ այդ նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը կդիմեք Սահմանադրական դատարան, վերջինս էլ արագացված ընթացակարգով հարցի քննության եւ իր որոշման միջոցով կտա հանրությանը հուզող այդ հարցի սպառիչ պատասխանը: «Ժառանգությունը» գոհունակություն է հայտնել նաև այն կապակցությամբ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանը, ի պատասխան հայ-թուրքական հարաբերությունների ու նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված ԱԱԽ նիստ հրավիրելու «Ժառանգության» սեպտեմբերի 12-ի առաջարկի, իր սեպտեմբեր 23-ի նամակում տեղեկացրել է, որ «առաջիկայումևսԱզգայինանվտանգությանխորհուրդըկանդրադառնահարցիքննարկմանը»: Խնդրում ենք հայտնել, թե ե՞րբ է դա նախատեսված: Կարծում ենք' այն պետք է հրավիրվի մինչեւ արձանագրությունների ստորագրումը' կրկին հաշվի առնելով դրանց վերաբերյալ հայության բավականին ստվար զանգվածի մտահոգություններն ու անհանգստությունը: Եւ վերջինը. սեպտեմբերի 15-ին «Ժառանգություն» կուսակցությունը և համանուն խմբակցությունը դիմել էին ՀՀ Կառավարությանը ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով նրան վերապահված պատասախանատվության ու իրավունքի շրջանակներում նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե: Սեպտեմբերի 24-ին Կառավարության անունից աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի նամակում մասնավորապես ասվում է. «Հաշվիառնելով, որՀայաստանիՀանրապետությանՆախագահինախաձեռնությամբիրականացվումենքննարկումներ, քաղաքականկոնսուլտացիաներ, վաղաժամենքհամարումնմանհարցադրումառաջադրելը: Համոզվածենք, որքննարկումներիընթացքումհանրությանըմտահոգողշատհարցերիպատասխաններըկտրվենեւքննարկումներիարդյունքումկորոշվիհարցիհետագաընթացքը»: Քանի որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով նման հանրաքվե անցկացնելու իրավասությամբ օժտված եք նաեւ Դուք' նույն առաջարկով դիմում ենք Ձեզ: Դա հնարավորություն կտա Ձեզ ճիշտ օգտագործելու հանրային կարծիքը Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարման գործում, ինչպես նաեւ' մեզ բոլորիս թույլ կտա պարզել հանրության վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հիմք ծառայելիք այս արձանագրությունների վերաբերյալ»:
«Ժառանգությունն» ակնկալում է, որ Սերժ Սարգսյանն ինքը կդիմի ՍԴ և կնախաձեռնի հանրաքվե
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը խմբակցության անունից նամակով դիմել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում «Ժառանգությունը» հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ինքը կդիմի Սահմանադրական դատարան նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունների' ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկման պահանջով: Ինչպես նաեւ' կուսակցությունը ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը կնախաձեռնի հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հանրաքվե, որի առաջարկը օրերս մերժել էր ՀՀ Կառավարությունը: □Ժառանգությունը□ նաեւ խնդրել է հայտնել առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի մոտավոր ժամկետը, որի մասին կուսակցությանը գրավոր տեղյակ էր պահել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Սերժ Սարգսյանին «Ժառանգության» ուղարկած նամակի ամբողջական տեքստն է.
«Պարոն Նախագահ, ենթադրում ենք' տեղյակ եք, որ ս/թ. սեպտեմբերի 23-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ եւ 7-րդ հոդվածներով պատգամավորին վերապահված' պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից հարցի քննարկում պահանջելու իրավունքը, դիմել էին ՀՀ Սահմանադրական դատարան: Պատգամավորների կողմից մասնավորապես առաջարկվել էր ՍԴ բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում' պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում (ոչ թե ՍԴ նիստ) եւ դրան հրավիրել «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորներին: Նման առաջարկի պատճառ էր հանդիսացել այն, որ օգոստոսի 31-ից հետո հեղինակավոր իրավաբանների ու փորձագետների կողմից լուրջ կասկածներ հայտնվեցին հրապարակված նախաստորագրված արձանագրություններով մեր երկրի ստանձնելիք պարտավորությունների' ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանելու կապակցությամբ: Տեղյակ եք, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն' միայն Հանրապետության նախագահն է իրավասու մինչեւ միջազգային պայմանագրի վավարեցումը դրանում ամրագրված պարտավարությունների' ՀՀ Սահմանադրությանը համապատասախանության որոշման հարցով դիմել ՍԴ: Սեպտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանից պատասխան գրություն ենք ստացել թե դրա վերահաստատմամբ, թե հարցի քննարկում կազմակերպելու մեր առաջարկի մերժմամբ ու հիմնավորումներով: Արդ' հաշվի առնելով հարցի առանձնահատուկ կարեւորությունը ողջ Հայաստանի ու հայության համար, ակնկալում ենք, որ Դուք առաջիկայում' մինչեւ այդ նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը կդիմեք Սահմանադրական դատարան, վերջինս էլ արագացված ընթացակարգով հարցի քննության եւ իր որոշման միջոցով կտա հանրությանը հուզող այդ հարցի սպառիչ պատասխանը: «Ժառանգությունը» գոհունակություն է հայտնել նաև այն կապակցությամբ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանը, ի պատասխան հայ-թուրքական հարաբերությունների ու նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված ԱԱԽ նիստ հրավիրելու «Ժառանգության» սեպտեմբերի 12-ի առաջարկի, իր սեպտեմբեր 23-ի նամակում տեղեկացրել է, որ «առաջիկայում ևս Ազգային անվտանգության խորհուրդը կանդրադառնա հարցի քննարկմանը»: Խնդրում ենք հայտնել, թե ե՞րբ է դա նախատեսված: Կարծում ենք' այն պետք է հրավիրվի մինչեւ արձանագրությունների ստորագրումը' կրկին հաշվի առնելով դրանց վերաբերյալ հայության բավականին ստվար զանգվածի մտահոգություններն ու անհանգստությունը: Եւ վերջինը. սեպտեմբերի 15-ին «Ժառանգություն» կուսակցությունը և համանուն խմբակցությունը դիմել էին ՀՀ Կառավարությանը ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով նրան վերապահված պատասախանատվության ու իրավունքի շրջանակներում նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե: Սեպտեմբերի 24-ին Կառավարության անունից աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի նամակում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ իրականացվում են քննարկումներ, քաղաքական կոնսուլտացիաներ, վաղաժամ ենք համարում նման հարցադրում առաջադրելը: Համոզված ենք, որ քննարկումների ընթացքում հանրությանը մտահոգող շատ հարցերի պատասխանները կտրվեն եւ քննարկումների արդյունքում կորոշվի հարցի հետագա ընթացքը»: Քանի որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով նման հանրաքվե անցկացնելու իրավասությամբ օժտված եք նաեւ Դուք' նույն առաջարկով դիմում ենք Ձեզ: Դա հնարավորություն կտա Ձեզ ճիշտ օգտագործելու հանրային կարծիքը Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարման գործում, ինչպես նաեւ' մեզ բոլորիս թույլ կտա պարզել հանրության վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հիմք ծառայելիք այս արձանագրությունների վերաբերյալ»: