Տնտեսական

28.09.2009 17:42


Քննարկվել է հակամենաշնորհային կարգավորման օրինագիծը

Քննարկվել է հակամենաշնորհային կարգավորման օրինագիծը

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի օժանդակությամբ, այսօր կազմակերպել էր սեմինար՝ «ՀՀ տնտեսության մարտահրավերները և հակամենաշնորհային քաղաքականության անհրաժեշտությունը» թեմայով։

Քննարկմանը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ, ներկայացվեց «Հակամենաշնորհային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը։

Օրենքի նախագծման աշխատանքներին մասնակցել է նաև Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով շուտով փաստաթուղթը կներկայացնի խորհրդարանի քննարկմանը:

7օr.am

Այս խորագրի վերջին նյութերը