Լրահոս

29.11.2010 09:05


Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կրկին աճել են

Եթե նոյեմբեր ամսվա սկզբներից ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվեց հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում, ապա անցած յոթնօրյակում' նախորդ շաբաթների համեմատ, այն կրկին ունեցավ նկատելի աճ: Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 70 անգամ խախտելով կրակի դադարեցման ռեժիմը, շուրջ 400 անգամ գնդակոծել է շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում տեղաբաշխված  ղարաբաղյան ուժերի պաշտպանական դիրքերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը