Լրահոս

28.09.2009 17:38


Ինչպե՞ս է ընթանում դրամահավաքը «Հայաստան» համահայկական հիմնադրամում

-Ես մտահոգություններ ունեմ, որովհետև անցած տարի, ի տարբերություն նախորդ տարիների, մեծ գումարներ ներդրողների թիվը կտրուկ պակասեց, և դա շատ բաների հետ է կապված,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով «Հայատան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքի մասին՝ ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանի վարչական մարմնի ատենապետ Համբիկ Սառաֆյանը, որը նաև Կալիֆոռնիայի հայկական հիմնադրմանի կառավարող մարմնի անդամ է։

Նրա խոսքերով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ճգնաժամի մեջ է, և դա միայն կապված չէ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ։ Համբիկ Սառաֆյանը նշել է, որ Հայաստանի վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը դուր չի գալիս սփյուռքին, և դրա համար հիմնադրամին այլևս գումարներ չեն ցանկանում փոխանցել։

-Այն ժամանակ գործում էր  ազգային տուրքի մոտեցումը, և յուրաքանչյուր հայ իր պարտքն էր համարում հիմնադրամի միջոցով իր ազգային պարտքը կատարել, իսկ հետո այդ հիմնադրամը վերածվեց մրցարշավի։ Ամեն մի նախագահ, որ եկավ, իր շոուն սարքեց, ու ամեն ինչ իմաստազրկվեց։ Երբեմն նույնիսկ թվերը չեն համապատասխանում իրականությանը։ Օրինակ՝ անցած տարի սփյուռքի փոխանցումներին միացրեցին Հայաստանից և Ռուսաստանից փոխանցածները և ներկայացրեցին այդ՝ իբր ֆանտաստիկ թիվը՝ 230 մլն։  Բայց իրականությունն այն է, որ սփյուռքը շատ քիչ փող էր տվել,-ասել է Համբիկ Սառաֆյանը։

Նա նշել է, որ անիմաստ է հսկայական գումարներ ծախսել հեռուստամարաթոն կազմակերպելու  վրա։ Պետք է դրա փոխարեն «այդ գումարները ռեալ նպատակներով օգտագործել»։

7or.am

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը