Ուկրաինայի ԱԽ–ին Պորոշենկոն հանձնարարել է ձևավորել երկրի պաշտպանական բյուջեն
Ուկրաինայի նախագահ, Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի ղեկավար Պյոտր Պորոշենկոն խնդիր է դրել առանց հետաձգելու ձևավորել երկրի պաշտպանական ոլորտի բյուջեն։
«Անվտանգության խորհրդի առաջնային խնդիրներից է պաշտպանական ոլորտի բյուջեի ձևավորումը», – ասել է Պորոշենկոն՝ ներկայացնելով ԱԱՊԽ–ի նոր ղեկավար Ալեքսանդր Տուրչինովին։ Նրա խոսքերով՝ արդեն այսօր պետք է նախապատրաստել ԱԱՊԽ–ի նիստը՝ նվիրված հաջորդ տարվա անվտանգության բյուջեին։
Ավելի վաղ երկրի ղեկավարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի 2015թ. պետբյուջեի ծախսերն անվտանգության ու պաշտպանության ոլորտում կկազմեն ՀՆԱ–ի 5%–ը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։