2013թ. նախագահական «ֆեյք» ընտրությունների գլխավոր գործող անձը դարձավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով կարողացավ աղոթքի տանել Րաֆֆի Հովհաննիսյանին, ապահովել Սերժ Սարգսյանի երդման արարողության հանդարտ ընթացքը և մարման տանել հանրության ինքնաբուխ ընդվզումը։
Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը 2013–ի համար մեծապես պարտական է Գասպարյանին, իսկ նման բաներն անհետևանք չեն մնում (և՛ լավ, և՛ վատ իմաստներով)։
Որպես մրցանակ՝ Գասպարյանը հնարավորություն ստացավ ամբողջական իշխանություն հաստատել ոստիկանությունում՝ հաջողացնելով աշխատանքից հեռացնել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին, ով Բաղրամյան 26–ի խրախուսմամբ՝ ոչ ֆորմալ ձևով հակակշռում էր Գասպարյանին։
Նազարյանին հեռացնելով՝ Գասպարյանը դարձավ այն եզակի պաշտոնյաներից, ովքեր ներքին մրցակիցներ չունեն։ Բայց նման պատկերը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, քանզի նա սիրում է, երբ պետական կառավարման մարմիններում ներգրավված մարդիկ իրար են «ուտում» ինչպես միջգերատեսչական, այնպես էլ ներգերատեսչական հարթություններում։ Ոչինչ, որ դրա արդյունքում պաշտոնյաները պետական խնդիրները լուծելու փոխարեն բացառապես «մուտիլովկաներով» են սկսում զբաղվել, ու պետական գործերը թողած՝ ներքաշվում են խարդավանքների մեջ։ Սարգսյանին պետական գործերը չեն հետաքրքրում։ Նա ուզում է բոլորին վերահսկել, քանզի վախենում է ցանկացած կայացած մարդուց, հատկապես երբ այդ մարդու ձեռքում որոշակի լծակներ կան։
Սարգսյանը հատկապես չի սիրում ինքնուրույնության այս կամ այն աստիճանն ունեցող իր «թիմակիցներին»։ Դա էր, օրինակ, պատճառը, որ տարիներ առաջ «մուտիլովկա» արվեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ (մինչդեռ վիրավորանք հասցնելու համար տրվող ապտակը հիմա համարվում է օրենսդիր մարմնի կողմից հաստատված խաղի կանոն)։ Այժմ «Տարոն ջանը» քաղաքապետ է աշխատում խոնարհ հարսի պես՝ անգամ թաշկինակից օգտվելը ճշտելով նախագահական նստավայրի հետ։
Այնպես չէ, որ Բեգլարյանը Սարգսյանի թիմից չէր, ու նրա հետ հարցեր չէր ճշտում, բայց դե, հաստատ սեփական դիմագծից զուրկ Տարոն չէր, ինչը նյարդայնացնում էր ՀՀԿ ղեկավարին, ու Դոմինգոն երգեց...
«Աղոթք» օպերացիայից հետո որոշակի ինքնուրույնություն էր փորձում ձեռք բերել նաև Վլադիմիր Գասպարյանը, քանզի կարողացել էր ամբողջական վերահսկողություն հաստատել իր գլխավորած կառույցում։ Ինքնուրույնության որոշակի մակարդակի Գասպարյանն արդեն հասել էր։ Ազատամարտիկների հետ տեղի ունեցածից ու փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հակաօրինական քայլերից հետո, սակայն, պատկերը փոխվել է։
Ինչպես հայտնի է, Վլադիմիր Գասպարյանը նկատողություն հայտարարեց Երանոսյանին ականջ կտրելու մասին հայտարարության ու միջադեպի համար, սակայն վերջինս նկատողությունից հետո կրկնեց իր խոսքերը՝ զուգահեռաբար հայտարարելով, որ Սերժ Սարգսյանից ինքը նկատողություն չի ստացել։
Երանոսյանն այդպիսով հրապարակավ ցույց տվեց, որ ենթարկվում է ոչ թե Գասպարյանին, այլ Սարգսյանին։
Սարգսյանն էլ իր հերթին, Երանոսյանին օգտագործելով, ցույց է տալիս, որ Գասպարյանի միանձնյա իշխանությունը ոստիկանությունում այլևս ավարտվեց։
Սարգսյանը, Երանոսյանին օգտագործելով, նաև հասկացնում է Վլադիմիր Գասպարյանին, որ նա պետք է մրցի իր տեղակալի հետ հավատարմությունն ապացուցելու համար։
Սպասվող քաղաքական զարգացումների ֆոնին Սարգսյանը խրախուսում է «մահապարտներին»։
Այնպես չէ, որ Գասպարյանը չի ծառայում Սարգսյանին։ Ծառայում է, բայց Սարգսյանին դա քիչ է թվում։ Նրան, ինչպես նշեցի, «մահապարտներ» են պետք, որոնց նա կարող է ինչպես պահել, այնպես էլ «փուռը» տալ։
Մի խոսքով, Գասպարյանը թիրախավորվեց, այն էլ՝ իր տեղակալի միջոցով։ Ու չնայած այն բանին, որ Վովան հայտարարում էր, թե ինքը թիրախ չի լինում, այլ թիրախավորում է, դա այդպես չէ։ Եթե ինքը նկատողություն է հայտարարում, բայց իր տեղակալը բանի տեղ չի դնում այդ նկատողությունը, նշանակում է, որ արդեն ուրիշին են տանում աղոթելու։
Մի կողմ թողնենք այն, որ նկատողությունը Երանոսյանի դեպքում չափից դուրս մեղմ մոտեցում է։ Առնվազն պետք է, Գասպարյանի սիրած ձևակերպմամբ, համազգեստի միջից հանվեր փոխոստիկանապետը, բայց անգամ նկատողությունը կյանքի չի կոչվում։ Իսկ դա ցույց է տալիս, որ ոստիկանությունը կիսվել է, և Գասպարյանն այլևս միանձնյա չի կառավարում իր գլխավորած կառույցը։ Հակառակն ապացուցելու համար ոստիկանապետը պետք է հասնի Երանոսյանի պաշտոնանկությանը։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Վովա Գասպարյան–Լյովա Երանոսյան հարաբերություններն այժմ հիշեցնում են բանակում ստեղծված Սեյրան Օհանյան–Յուրի Խաչատուրով հարաբերությունների մոդելը, որը ստեղծվել է նաև «անկախ» մամուլի ներգրավմամբ։
Նախագահականում սիրում են նման ինտրիգներ, քանզի այդպիսով կարողանում են բաժանել, որպեսզի տիրեն, և թքած, թե ինչի կարող է հանգեցնել գլխավոր շտաբի ու նախարարության ներքին լարվածությունը պաշտպանության ոլորտում։
Ոստիկանությունը կիսվո՞ւմ է