Արտարժութային շուկայում և ընդհանապես տնտեսության մեջ տիրող խուճապային տրամադրությունները պետք է ստիպեին իշխանության առաջին դեմքերին հանդես գալ բացատրություններով և համապատասխան հայտարարություններով (չհաշված անհրաժեշտ գործողությունները)։ Բայց Հայաստանում, բառիս բուն իմաստով, անտերություն է՝ անիշխանություն։
Դրամը սրընթաց արժեզրկվում է, խանութներում գները թռնում են, մարդիկ շվարած չգիտեն, թե ինչ է կատարվում, բայց պաշտոնյաները, ժողովրդական լեզվով ասած, էշի ականջին քնած են։
Այսօր (երբ արդեն բանը բանից անցել է) վերջապես ասուլիսով հանդես եկավ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Թվում էր, թե մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն ու կներկայացվեն գործողությունների ծրագրերը, սակայն ավաղ։
Դատելով Ջավադյանի խոսքերից՝ ՀՀ ԿԲ–ն կա՛մ չի տիրապետում տնտեսության մեջ և մասնավորապես արտարժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկատվությանը, կա՛մ էլ տիրապետում է, բայց չի կարողանում համարժեք պահվածք դրսևորել։
Այլ եզրահանգումների պարզապես հնարավոր չէ գալ։
Դատե՛ք ինքներդ։
«Գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով, գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողները պատժվելու են»,– հայտարարել է Ջավադյանը։
Սա իրականությանը չհամապատասխանող խոսք է, քանզի գնաճը հատել է երկնիշ սահմանագիծը։ Եվ հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է ԿԲ–ն վերահսկում գնաճը, երբ դրամը կես ամսվա ընթացքում դոլարի ու եվրոյի մասով արժեզրկվել է շուրջ 30 տոկոսով։ Իսկ դա, եթե հաշվի առնենք մեր տնտեսության մեջ ներմուծվող ապրանքների մեծ չափաբաժինը, չի կարող ինֆլյացիոն ճնշումների չբերել և արդեն իսկ բերել է։
Ջավադյանը նաև հայտարարել է, թե այս պահին մենք ունենք մոտ երեք ու կես ամսվա ծածկույթ. դա նշանակում է, որ մենք արտարժույթի խնդիր այս պահին չունենք։
Բա եթե չունենք, այդ դեպքում ինչո՞ւ փոխանակման կետերից ու բանկերից հնարավոր չէ դոլար գնել։
Ասել, որ այս ամենի պատճառը սպեկուլյանտներն են, առնվազն անհեթեթություն է, քանզի ի՞նչ է նշանակում տարադրամի առք ու վաճառքի սպեկուլյացիա, երբ վաճառքի գին չկա։ Սպեկուլյացիայով հենց ԿԲ–ն է զբաղվում՝ երբ հայտարարում է, թե խնդիրներ չկան ու ամեն ինչ վերահսկվում է։
Կամ ի՞նչ է նշանակում «Եթե բանկերի կողմից կան չարաշահումներ, մենք հայտնաբերում և պատժում ենք» ձևակերպումը։ Թող Ջավադյանը մտնի ցանկացած մասնավոր բանկ կամ այցելի փոխանակման կետ ու իր համար ամեն ինչ պարզ կդառնա։ Համ էլ՝ մառազմի ոլորտից են Ջավադյանի այն խոսքերը, թե պետք է խուսափել անհարկի փոխանակումներից։
Եվ ամենակարևորի մասին։ Ջավադյանը նշում է, որ ներկայումս դոլարը գերարժևորված է, դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյատիվ գործողությունները: Ապա ավելացնում. «ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը կարժևորվի»։
Հարց է առաջանում՝ ովքե՞ր են սպեկուլյանտները և ի՞նչ է արվում խուճապը կանխելու համար։
Եթե ԿԲ–ն ունի անհրաժեշտ ռեսուրսները, ապա թող կանխի սպեկուլյատիվ գործարքները, այլ ոչ թե հետևի, թե ինչպես են «չար» սպեկուլյանտները փլում Հայաստանի տնտեսությունը (փաստորեն, այստեղ էլ ինչպես վերջին օրերին տեղի ունեցած բռնարարքների դեպքում, կան աներևույթ և մութ ուժեր, որոնք իշխանությունների դեմ են աշխատում)։
Ուշագրավ է, որ Ջավադյանը գործնականում ոչինչ չասած այն մասին, թե ԿԲ–ն ինչ է պատրաստվում անել, բացի «Մի քիչ էլ համբերեք լավ կլինի» դատարկ հայտարարությունից։
Դե իսկ լոմբարդային տոկոսադրույքը 21 տոկոս սահմանելն ու միաժամանակ հայտարարելը, թե գնաճը վերահսկելի է, տնտեսագիտական անգրագիտություն է կամ մարդկանց ականջներից «լապշա կախոցի»։
«Թանկ փողի» քաղաքականությունն արդեն ցույց է տալիս, որ գնաճը հատել է բոլոր թույլատրելի սահմանները։ Ու թող մարդկանց հիմարի տեղ չդնեն՝ հայտարարելով, որ գները վերահսկվում են։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի խանութ այցելելիս տեսնում է, թե ինչքանով են գները վերահսկվում։
Իսկ եթե ԿԲ–ն չունի քաղաքական աջակցություն, կամք և կարողություններ հակաինֆլյացիոն գործողությունների գնալու և տարադրամային շուկան կարգավորելու համար, ապա թող այդ մասին հայտարարի Ջավադյանը կամ էլ հրաժարական տա։ Թե չէ «լավ կլինի»–ով խնդիր չես լուծի։ Մանավանդ որ օրեր առաջ հայտարարվել էր, թե փոխարժեքը ճշգրտվել է և դա օգուտ է լինելու մեր տնտեսությանը։
Կյանքը ցույց տվեց, որ փոխարժեքը ոչ թե ճշգրտվել է և վարվում է կառավարելի լողացող փոխարժեքի քաղաքականություն, այլ առկա է փոխարժեքի բացակայություն, իսկ քաղաքականությունը ոչ թե լողացող է, այլ՝ սուզվող։
Մի խոսքով, Ջավադյանը հարցերին պատասխանելու փոխարեն, նոր հարցեր առաջացրեց ու որևէ ձևով չնպաստեց խուճապի վերացմանը։ Հակառակը՝ խուճապը շատացավ, քանզի բիզնես–դաշտն ու հանրությունը տեսան, որ ԿԲ–ում ադեկվատության սուր դեֆիցիտ է։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ ԿԲ–ն պաշտոնապես ընդունում է, որ մեր երկրում խուճապ է, բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանն անհետացել է։ Նրանից որևէ բան չի լսվում։ Բայց դե երևի ճիշտ էլ անում է, քանզի խոսի, ավելի է մեծացնելու խուճապը։
Հ.Գ.-2։ ՀՀ ԿԲ–ն, ըստ ամենայնի, հույսը դրել է ՌԴ կենտրոնական դրամատան վրա։ Սպասում են, թե երբ է ռուբլին կայունանալու, որ իրենք էլ դրամը կապեն ռուբլու հետ ու գլուխներն ազատեն որոշումներ կայացնելուց։ Մի քանի ինդիկատորներ հուշում են, որ հենց այդ տարբերակն է ընտրվել, դրա համար էլ դրամի և ռուբլու փոխարժեքները գրեթե չեն փոխվում (տատանումները փոքր միջակայքում են), այլ փոխվում են դրամի ու եվրոյի, ինչպես նաև դոլար–դրամ զույգի փոխարժեքները։ Ռուբլին ընկնում է, դրամն էլ է ընկնում։ Ռուբլին կայունանում է, դրամն էլ է կենդանության նշաններ ցույց տալիս։ Ավելի պարզունակ քաղաքականություն դժվար էր պատկերացնելը։
Հրե՛ն, ՌԴ ԿԲ–ն գիշերային որոշմամբ բարձրացրեց տոկոսադրույքը՝ այն դարձնելով 17%։ Մերոնք, ամենայն հավանականությամբ, նույն բանը կանեն, այնինչ այդ քայլին պետք էր գնալ ավելի շուտ, որպեսզի կարճաժամկետում խնդիրները լուծելուց հետո, հնարավոր լիներ միջնաժամկետում և երկարաժամկետում հակաինֆլյացիոն քաղաքականություն վարել և բիզնես–դաշտին ռացիոնալ սպասումների տիրույթ տեղափոխել։ Իսկ հիմա ինֆլյացիան արդեն զուտ տնտեսական պատճառներից թափ է հավաքում նաև հոգեբանական գործոնների ազդեցության տակ, իսկ դրա դեմն առնելու համար արդեն ավելի շատ ռեսուրսներ են պահանջվելու, քան այն ժամանակ, երբ խուճապ չկար։
ԿԲ նախագահի տարօրինակ պահվածքը