Լրահոս

29.09.2009 10:50


Հիլարի Քլինթոն. «Ղարաբաղյան հիմնախնդիրն ու Ցեղասպանության հարցը չեն կարող նախապայման լինել»

Հիլարի Քլինթոն. «Ղարաբաղյան հիմնախնդիրն ու Ցեղասպանության հարցը չեն կարող նախապայման լինել»

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, առանձնազրույցներ ունենալով Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ, կոչ է արել Երևանին և Անկարային արագացնել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Ես հաստատում եմ ԱՄՆ պատրաստակամությունը աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք արդեն հայտարարել ենք, որ այս գործընթացը պետք է իրականացվի առանց նախապայմանների և տեսանելի ապագայում»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը նշել է, որ Հիլարի Քլինթոնը անցանկալի է համարում հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման գործընթացի շաղկապումը ղարաբաղյան հիմնախնդրի հետ։

Ըստ «Vesti.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը