Լրահոս

29.09.2009 12:27


ՀԱԿ անդամ. «Լևոն Տեր–Պետրոսյանն ինձ անգամ բարև չէր տալիս»

ՀԱԿ անդամ. «Լևոն Տեր–Պետրոսյանն ինձ անգամ բարև չէր տալիս»

«Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը «7օր»-ին ասել է, որ «Հայոց համազգային շարժման» իշխանության տարիներին ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաուժեղ քննադատն է եղել.

-Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ անգամ բարև չէր տալիս։ Բառիս բուն իմաստով՝ թույլ չէր տալիս, որ ընտրություններին մասնակցեմ, հանձնաժողովի նախագահ ընտրվեմ։ Միայն իր գնալուց հետո եմ ես ընտրվել։ Իմ հարաբերությունները ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ ՀՀՇ-ի հետ շատ վատ են եղել,- ասել է Ռ. Թորոսյանը,- եթե արխիվներն ուսումնասիրեք, կտեսնեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի ամբողջ ելույթ է ինձ նվիրել պառլամենտում, որ իբր թե ես տեռորի եմ ենթարկում խորհրդարանը և այլն։

Ռ. Թորոսյանը հավելել է, որ այն ժամանակ ողջ «Մարդու իրավունքներ 96» միությունն է դեմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը։ Սակայն այսօր «Մարդու իրավունքներ 96» կուսակցությունը դարձել է «Հայ ազգային կոնգրեսի» մաս, որովհետև «Լևոն Տեր-Պետրոսյանն այն ուժն է, որի հետ կարելի է համագործակցել մեր երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար».

-Ես հավատում եմ, հասկանո՞ւմ եք, հավատում եմ կոնկրետ իր անձին։ Այն ժամանակ գուցե շրջապատն էր, նոր էր ամեն ինչ, ինքն էլ անփորձ էր, որ եղան շատ լուրջ ձախողումներ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը