Հակոբ Ավետիքյան.« Սա մի խաղ է, որի մեջ մտել ենք և պետք է խնդիրը լուծենք»
-Մեր իրականության մեջ նոր որակ է մտնում այս այցելությամբ։ Նախագահը ոչ թե պետական շրջանաների հետ հանդիպումից հետո, իմիջիայլոց հայկական գաղութի ներկայացուցչի հետ պիտի հանդիպի, այլ հակառակը՝ գնում է միայն սփյուռքահայ ներկայացուցիչների հետ։ Սա ինձ թվում է կվերածվի ավանդույթի և կկիրառվի հետագա տարիներին,-խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սփյուռք կատարելիք այցի վերաբերյալ՝ ասել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
Նա նշել է, որ այս այցելությունը առավել շեշտում է սփյուռքի կարևորությունը և նաև ազդակ է Թուրքիային, որ մենք Ցեղասպանության հարցում ոչ մի զիջում չենք անելու։
«7օր»-ի այն հարցին, թե եթե արձանագրությունները այս տեսքով ստորագրվեն, ի՞նչ օգուտներ և վնասներ կունենա Հայաստանը՝ նա պատասխանալ է թե սա ընդհամենը խաղ է։
-Սա մի խաղ է, որի մեջ մտել ենք և պետք է խնդիրը լուծենք։ Թե ինչպե՞ս կհաջողվի անել դա դժավար է ասել։ Պետք է այդ ռուբիկոնը անցնել, բայց նայել, որ կորուստներ չունենանք,-ասել է նա։
Այն հարցին, թե արդյոք այդ ուղղությամբ ենք գնում Հակոբ Ավետիքյանը նշել է, թե այո։

7or.am