Մեկնաբանություն

20.12.2014 12:20


«Вот приедет Наталья Семеновна...»

«Вот приедет Наталья Семеновна...»

Բնությունը թույլ առաջնորդ չի հանդուրժում։ Ցանկացած մակարդակում՝ կենցաղում, հասարակական-քաղաքական կյանքում, գայլերի ոհմակում կամ բիզոնների հոտում։

Ոչ մին կին թույլ տղամարդու կողքին երկար չի մնա (եթե, իհարկե, մազոխիստ չէ )։

Ոհմակն իր առաջնորդին վտարում է, եթե նա չի կարողանում ապահովել որսն ու անվտանգությունը («Акела промахнулся!» տարբերակով)...

Ուժեղն ամենևին չի նշանակում մկանների առկայություն։ Կատարել ստանձնած պարտավորությունները՝ դրանք առաջնային համարելով սեփական շահից։

Համաձայնեք՝ թիկունքից կամ շքամուտքում հանկարծակի հարվածելը բացարձակապես ուժի մասին չի խոսում. հակառակը...

Հայաստանի գործող իշխանությունը բոլորիս ինքնակազմակերպվելուն այլընտրանք չի թողել։ Նա պարզապես չկա, երբ իր իսկ ձեռքերով ստեղծված ֆորսմաժորային իրավիճակները երկրում բրոունյան շարժումներ են ստեղծում։

Քաոսի պատասխանատուները կորած են, երբ պարտավոր են պատասխան տալ։ «Ո՞ւր է իշխանությունը» հարցին ներքևներից ասում են, թե ամեն ինչ վերահսկվում է։ Ոչինչ էլ չի վերահսկվում. ավելին՝ ամեն անգամ, երբ տուժում է շարքային քաղաքացին, իշխանությունն օգուտներ է քաղում։ Ու երբ մի փոքր հանդարտվում է, հայտնի ֆիլմի պես հայտարարվում է. «Вот приедет Наталья Семеновна, и я свое мужское слово скажу»:

Մի խոսքով, թույլ իշխանությունը ոչ միայն հակաբնական է, այլև՝ վտանգավոր, առավել ևս՝ գնալով խնդիրների մեջ սուզվող Հայաստանի պարագայում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը