Մանվելն անցավ Երանոսյանի կողմը և միացավ Շմայսի վարորդին
2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը տվայտանքների մեջ էր։ Նա չէր կարողանում կողմնորոշվել, թե ում կողմն անցնի՝ Լևոն Տեր–Պետրոսյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի։ Վերջում, իհարկե, կողմնորոշվեց (նա, իր բնավորության համաձայն, վախից կորել էր ու անցել խոր ընդհատակ), բայց մինչև կողմնորոշվելը հասցրեց ԵԿՄ–ում խնդիրներ ունենալ։
Ներկայիս փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն այն խառն օրերին ԵԿՄ–ական էր, բայց Մանվելի կամուկացը տեսնելուց հետո դուրս էր եկել ԵԿՄ–ից ու ամբողջությամբ անցել Սերժ Սարգսյանի կողմը։ Այդ հանգամանքը կռվացրել էր Երանոսյանին ու Գրիգորյանին։ Լավատեղյակների վկայությամբ՝ նրանք նույնիսկ իրար բարև չէին տալիս։
Մանվելը, ինչպես հայտի է, ընդհատակից դուրս գալուց հետո հայտնվեց Սերժ Սարգսյանի կողքին, այսինքն՝ գնաց այն ճանապարհով, որով գնացել էր Երանոսյանը, բայց այդ հանգամանքը չէր հաշտեցրել Մանվելին ու Լյովային։
Եվ ահա, երբ Երանոսյանն ազատամարտիկներին կանչեց հաց ուտելու և ապա նրանց վրա քսի տվեց իր ջահելներին, ու երբ հանդես եկավ ականջ կտրելու մասին տխրահռչակ հայտարարությամբ, Մանվելը վերջնականապես կողմնորոշվեց։ Գեներալ–պատգամավորն անցավ Երանոսյանի կողմը և հաշտվեց հետը։ Արդյունքում՝ այդ երկուսին մենք տեսանք ԵԿՄ համագումարում։
Այո՛, Սերժ Սարգսյանը կրկին միավորեց միմյանց հասցեին փիս–փիս բաներ ասած Մանվելին ու Լյովային։
Ի դեպ, շատ էր խոսվում այն մասին, թե ինչու է ԵԿՄ–ն լռում ազատամարտիկների հանդեպ տեղի ունեցածից հետո։ Երանոսյանին համագումար հրավիրելով՝ Մանվելը փաստացի ցույց տվեց, որ ողջունում է ծեծը, և միանում Շմայսի վարորդին ու ազատամարտիկների վրա հարձակվածներին, ինչպես նաև՝ ստորագրում Սեյրան Սարոյանի ելույթի տակ։
Այլ բան, ճիշտն ասած, չէր էլ սպասվում։ Մենք պարզապես փաստն ենք արձանագրում։

Սևակ Մինասյան