Լրահոս

29.11.2010 12:16


Թրքագետ. «Թուրքիան ուզում է հարվածել Հայաստան–Սփյուռք միասնությանը»

Թրքագետ. «Թուրքիան ուզում է հարվածել Հայաստան–Սփյուռք միասնությանը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, թե թրքական կողմն ինքն է հայ-թրքական հարաբերությունների կարգավորումը մտցրել փակուղի, իսկ այսօր էլ իմիտացիոն քաղաքականություն է վարում։ Նրա խոսքերով՝ վտանգավոր երկրների ցանկից Հայաստանը հանելը  քրոզչական  նպատակով էր արված։

-Փաստաթղթից Հայաստանին դուրս բերելը նաև նպատակ ունի Հայաստան-Սփյուռք միասնությանը հարվածել, և ես չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց կլինեն հայտարարություններ, թե Թուրքիայի համար վտանգ է ներկայացնում ոչ թե Հայաստանը, այլ Սփյուռքը։ Եթե նկատել եք, այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Էրդողանը հարցազրույց տվեց Ստամբուլի «Հայկական ժամանակ» օրաթերթին, որտեղ նշել էր, թե Թուրքիան ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, սակայն Սփյուռքի մտածելակերպը խոչընդոտում է դրան,-ասել է Ռուբեն Մելքոնյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը