Լրահոս

29.09.2009 18:44


«Միացում» ազգային նախաձեռնության հայտարարությունը

«Մադրիդյան սկզբունքների» և «Թուրքական արձանագրությունների»վերաբերյալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իշխանություններին հաճոյանալու ստրկամիտ, հայ գիտնականին, մտավորականին անհարիր պահվածքի և կրավորական կեցվածքի հանդեպ «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպում է բողոքի ակցիա սեպտեմբերի 30-ին, ժամը 17:00-ին Ազգային ակադեմիայի դիմաց (Բաղրամյան 24):

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին  ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց (Նաիրի Զարյան 17ա, Հրաչյա Քոչար փողոցի զուգահեռ մասում) ևս կլինի բողոքի ակցիա: ՀՀ-ում Արցախի ներկայացուցչին կհանձնվի նամակ ուղղված Արցախի իշխանություններին:

Մեր համախոհներին կոչ ենք անում մասնակցել վերոնշյալ միջոցառումներին:

Այս խորագրի վերջին նյութերը