Ռուբեն Թորոսյան. «ՀԱԿ–ը Լևոն Տեր–Պետրոսյանի ամեն բառի համար հո որոշում չի ընդունի»
Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ կարծիքների բազմազանության պակաս չի զգացվում։ Մասնավորապես «Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը համոզված է, որԹուրքիայի հետ պետք է «լավ հարևանություն» անել՝ միաժամանակ հետևողական լինելով Ցեղասպանության ճանաչման հարցում։ Սակայն, Ռ. Թորոսյանի խոսքերով, այդ գործընթացը չպետք է Սերժ Սարգսյանն իրականացնի։
-Սերժ Սարգսյանն ուղղակի դրա իրավունքը չունի։ Նա իրավունք չունի մեր ժողովրդի անունից հանդես գալ։ Վիրավորական է ցանկացածիս համար, որ նա ժողովրդի անունից պետք է հանդես գա, մանավանդ որ նա ուղղակի խաղ է խաղում, իր լեգիտիմությունն է ապահովում։ Սա ես ասում եմ որպես մարդ, որն անընդհատ պայքարել է ընտրությունների օրինականության համար։ Մեր երկրին այսօր պետք է օրինական ընտրություն։ Կլինի ժողովրդավարական երկիր, մենք կլինենք շատ ուժեղ, ու այն ժամանակ այս արձանագրություններում նման աղերս չի լինի, այլ պահանջ կլինի,- մեզ հետ զրույցում ասաց Ռ. Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ պայքարը պետք է մղել հենց ընտրությունների օրինականությունը վիճարկելու ուղղությամբ, ինչից անգամ ՀԱԿ-ն է շեղվել։
-Ցավոք, անգամ Կոնգրեսն այդ ուղղությամբ չի գնում։ Գուցե խնդիրը նրանում է, որ հզոր հարված տրվեց՝ մարտի 1, քաղբանտարկյալներ... Լևոն Տեր-Պետրոսյանի ուսերին հսկայական պատասխանատվություն ընկավ։ Ես համաձայն չեմ եղել, որ պետք է գնալ քաղբանտարկյալների, ժողովների ազատության և այլ հարցերով, և դա ասել եմ Կոնգրեսում։
ՀԱԿ անդամը նաև ցավ հայտնեց, որ Կոնգրեսը գործնական քայլեր չի ձեռնարկում Սահմանադրական դատարանից հետո Եվրոդատարանում և այլ կառույցներում ընտրությունների արդյունքները վիճարկելու ուղղությամբ, մինչդեռ հենակետը հենց ընտրությունների անօրինականությունը հաստատելն ու նոր ընտրություններ անցկացնելը պետք է լինի։
Սակայն կոնկրետ ՀՀ արտաքին քաղաքականությունում ի՞նչ կփոխվի, եթե նոր ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվի, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 2009թ. սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ «Հայ ազգային կոնգրեսը» և Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված որևէ տարաձայնություն չեն ունեցել, չունեն ու չեն ունենալու,և որմի ուժը մյուսի օրգանական շարունակությունն է։ Եվ սա եզակի կարծիք չէ։
Ռ. Թորոսյանի խոսքերով՝ տակտիկական տեսանկյունից թերևս նմանություն կա, որովհետև Սերժ Սարգսյանը հետևում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերին։
-Այն, ինչ ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, երևի քայլ առ քայլ հաշվի առնելով, որ ճիշտ է ասում, գնում է այդ ուղղությամբ։
Իսկ նրանց տարբերությունն էլ «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահի կարծիքով այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միանշանակ ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապվեն ղարաբաղյան հիմնահարցի հետ։
Սակայն հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է հետևյալը.
«Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքականհարաբերություններիկարգավորմաններկագործընթացըբոլորովինզուրկչէդրականտարրերից։ Մի կողմից Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանականհարաբերություններումակնկալվողտեղաշարժով,որոշհողէստեղծումղարաբաղյանհակամարտությանկարգավորմանգործընթացիխթանմանհամար։ԴրականպետքէհամարելնաևդեպքերիբերումովնախագահՕբամայիստանձնածբարոյականպատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջև պարտավորություն է դնում ավելիակտիվորենուանկողմնակալկերպովներգրավվել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»։
-Բնական է, որ, ասենք, ճանաչելով թուրքերին, ադրբեջանցիների հետ հարաբերություններում հասկանալով, որ ինչ-որ բան պետք է լինի՝ դրական բան կարելի է ասել, տեսնել, բայց դա չի նշանակում, որ դու պետք է զոհաբերես այն հիմնական հարցերը, որոնք կապված են ղարաբաղյան խնդրի հետ,- այսպես պատասխանեց Ռ. Թորոսյանը, երբ նրան հիշեցրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ խոսքերը։ Վերջում, սակայն, Ռ. Թորոսյանը հավելեց.
-Դրա մասին որոշում չի ընդունել ՀԱԿ-ը, որ ասեմ հենց այդ բառերի համար որոշում կա։
Ռ. Թորոսյանն ընդգծեց, որ «Հայ ազգային կոնգրեսը» Լևոն Տեր-Պետրոսյանի ամեն մի բառի համար որոշում չի կարող ընդունել։
Ռուբեն Թորոսյան. «ՀԱԿ–ը Լևոն Տեր–Պետրոսյանի ամեն բառի համար հո որոշում չի ընդունի»
Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ կարծիքների բազմազանության պակաս չի զգացվում։ Մասնավորապես «Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը համոզված է, որ Թուրքիայի հետ պետք է «լավ հարևանություն» անել՝ միաժամանակ հետևողական լինելով Ցեղասպանության ճանաչման հարցում։ Սակայն, Ռ. Թորոսյանի խոսքերով, այդ գործընթացը չպետք է Սերժ Սարգսյանն իրականացնի։
-Սերժ Սարգսյանն ուղղակի դրա իրավունքը չունի։ Նա իրավունք չունի մեր ժողովրդի անունից հանդես գալ։ Վիրավորական է ցանկացածիս համար, որ նա ժողովրդի անունից պետք է հանդես գա, մանավանդ որ նա ուղղակի խաղ է խաղում, իր լեգիտիմությունն է ապահովում։ Սա ես ասում եմ որպես մարդ, որն անընդհատ պայքարել է ընտրությունների օրինականության համար։ Մեր երկրին այսօր պետք է օրինական ընտրություն։ Կլինի ժողովրդավարական երկիր, մենք կլինենք շատ ուժեղ, ու այն ժամանակ այս արձանագրություններում նման աղերս չի լինի, այլ պահանջ կլինի,- մեզ հետ զրույցում ասաց Ռ. Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ պայքարը պետք է մղել հենց ընտրությունների օրինականությունը վիճարկելու ուղղությամբ, ինչից անգամ ՀԱԿ-ն է շեղվել։
-Ցավոք, անգամ Կոնգրեսն այդ ուղղությամբ չի գնում։ Գուցե խնդիրը նրանում է, որ հզոր հարված տրվեց՝ մարտի 1, քաղբանտարկյալներ... Լևոն Տեր-Պետրոսյանի ուսերին հսկայական պատասխանատվություն ընկավ։ Ես համաձայն չեմ եղել, որ պետք է գնալ քաղբանտարկյալների, ժողովների ազատության և այլ հարցերով, և դա ասել եմ Կոնգրեսում։
ՀԱԿ անդամը նաև ցավ հայտնեց, որ Կոնգրեսը գործնական քայլեր չի ձեռնարկում Սահմանադրական դատարանից հետո Եվրոդատարանում և այլ կառույցներում ընտրությունների արդյունքները վիճարկելու ուղղությամբ, մինչդեռ հենակետը հենց ընտրությունների անօրինականությունը հաստատելն ու նոր ընտրություններ անցկացնելը պետք է լինի։
Սակայն կոնկրետ ՀՀ արտաքին քաղաքականությունում ի՞նչ կփոխվի, եթե նոր ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվի, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 2009թ. սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ «Հայ ազգային կոնգրեսը» և Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված որևէ տարաձայնություն չեն ունեցել, չունեն ու չեն ունենալու, և որ մի ուժը մյուսի օրգանական շարունակությունն է։ Եվ սա եզակի կարծիք չէ։
Ռ. Թորոսյանի խոսքերով՝ տակտիկական տեսանկյունից թերևս նմանություն կա, որովհետև Սերժ Սարգսյանը հետևում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերին։
-Այն, ինչ ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, երևի քայլ առ քայլ հաշվի առնելով, որ ճիշտ է ասում, գնում է այդ ուղղությամբ։
Իսկ նրանց տարբերությունն էլ «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահի կարծիքով այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միանշանակ ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապվեն ղարաբաղյան հիմնահարցի հետ։
Սակայն հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է հետևյալը.
«Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաև դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջև պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»։
-Բնական է, որ, ասենք, ճանաչելով թուրքերին, ադրբեջանցիների հետ հարաբերություններում հասկանալով, որ ինչ-որ բան պետք է լինի՝ դրական բան կարելի է ասել, տեսնել, բայց դա չի նշանակում, որ դու պետք է զոհաբերես այն հիմնական հարցերը, որոնք կապված են ղարաբաղյան խնդրի հետ,- այսպես պատասխանեց Ռ. Թորոսյանը, երբ նրան հիշեցրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ խոսքերը։ Վերջում, սակայն, Ռ. Թորոսյանը հավելեց.
-Դրա մասին որոշում չի ընդունել ՀԱԿ-ը, որ ասեմ հենց այդ բառերի համար որոշում կա։
Ռ. Թորոսյանն ընդգծեց, որ «Հայ ազգային կոնգրեսը» Լևոն Տեր-Պետրոսյանի ամեն մի բառի համար որոշում չի կարող ընդունել։
Արեգնազ Մանուկյան