Լրահոս

29.09.2009 19:28


Լ. Զուրաբյան. «Այս արձանագրությունները երկար տարիների կուտակված սխալների, կոռուպցիայի, տարբեր ֆակտորների հետևանք են»

Լ. Զուրաբյան. «Այս  արձանագրությունները երկար տարիների կուտակված սխալների, կոռուպցիայի, տարբեր ֆակտորների հետևանք են»

-Ուզում եմ մի փոքր էքսկուրս անել և խորանալ այն հանգամանքի մեջ, թե ինչպես ստացվեց, որ այս արձանագրություններն ընդունվեցին և շուտով կստորագրվեն,-այսպես է սկսել «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսը «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանը, և, որպես նախաբան, ասուլիսի գրեթե կեսը «նվիրել» է իր էքսկուրսին, որից հայտնի է դարձել, որ, ըստ էության, ՀՀ երկրորդ նախագահն է եղել նախաստորագրված արձանագրությունների «մեղավորը»։

-Այս  արձանագրությունները երկար տարիների կուտակված սխալների, կոռուպցիայի, տարբեր ֆակտորների հետևանք են։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա կոնցեպցիան վերջին 10-11 տարիների վարած քաղաքականության հետևանք է։

Լևոն Զուրաբյանը նաև հայտարարել է, թե «1998 թ. գալով իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանը Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկեց պետական քաղաքականության օրակարգում, և դա հետապնդում էր երկու նպատակ՝ էժանագին դիվիդենտներ քաղել՝ հայրենասեր երևալով ազգայնական շրջանակներում, և նա հույս ուներ, որ  գործադրելով Ցեղասպանության ճանաչման լծակը՝ հետագայում դրանից հրաժարումը կարող է փոխարինել ճանապարհի բացման հետ։ Այդ քաղաքականության անմեղսունակությունը մենք տեսնում ենք այսօր»։

–Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն այսօր լռում,-հարց է հնչեցրել Լ. Զուրաբյանն ու տվել իր հարցի պատասխանը. «Նա լռում է, քանի որ գիտի, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչն ինքն է մշակել. իրագործում է իր սխալ սցենարը»:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը