Լրահոս

30.09.2009 10:47


Ալվարդ Պետրոսյան. «Մենք քաղաքական թատրոն խաղալու որևէ խնդիր չունենք»

Ալվարդ Պետրոսյան. «Մենք քաղաքական թատրոն խաղալու որևէ խնդիր չունենք»

-Մենք քաղաքական թատրոն խաղալու որևէ խնդիր չունենք։ Մանդատ ունենալը սևեռուն գաղափար չէ, բայց ես չեմ կարծում, որ այնպիսի վիճակում ենք, որ պետք է մանդատները վայր դնենք,- «7օր»-ին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը  հայտարարել էր, որ եթե այսօր «Ժառանգությունը» և «Դաշնակցությունը» վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները, այդպիսով  կկարողանան լրջագույն քաղաքական ճգնաժամ առաջացնել։

-Չեմ կարծում, որ մենք խնդիր ունենք ճգնաժամ առաջացնելու։ Մենք խնդիր ունենք համահայկական կարևորության շատ լուրջ խնդիրներ լուծելու, գոնե ինչ-որ սրբագրումներ անելու,- նշել է Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ Լևոն Զուրաբյանը չէ ՀՅ Դաշնակցության ուղենիշը, և միայն ՀՅԴ Գերագույն մարմինը պետք է մանդատները վայր դնելու մասին որոշում կայացնի։

ՀԱԿ համակարգողը նաև մանկամտություն էր տեսել արտգործնախարարի հրաժարականը պահանջելու մեջ։ Ա. Պետրոսյանն այս խոսքերը հրաժարվել է մեկնաբանել՝ նշելով, որ Լ. Զուրաբյանն առաջին մեծության քաղաքական գործիչ չէ, որ նրա խոսքերը մեկնաբանի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը