Ասում են՝ ճշմարտությունն ասելու համար ոչ թե տաղանդ, այլ համարձակություն է պետք ունենալ։ Բայց կատարյալ ձախողումների պարագայում ձեռքբերումների մասին խոսելու համար, համաձայնեք, «տաղանդն», այնուհանդերձ, պետք է։
Երեկ ԱԳՆ-ում Սերժ Սարգսյանն ամփոփել է 2014 թվականը՝ անդրադառնալով «անցնող տարվա ձեռքբերումներին, հաղթահարված փորձություններին, մարտահրավերներին»։ Իսկապես տաղանդավոր է։ Միայն նրա ելույթը ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում բավական է հասկանալու համար, թե արտաքին ոլորտում Հայաստանն ինչպիսի՜ «ձեռբերումներ» է արձանագրել։
Նույն հաջողությամբ, 40 տոկոս աղքատություն արձանագրած Սերժ Սարգսյանը կամփոփի տարին, ասենք, Սոցապ նախարարությունում և այլն։
1980-ականների վերջում էլ Գորբաչովը խոսում էր անտեսանելի ձեռքբերումներից ու հաղթահարված մարտահրավերներից։ Ներկայացնում էր ապագայի անելիքներն ու ծրագրերը՝ համառորեն կամ կուրորեն չտեսնելով, որ Խորհրդային Միությունն այլևս չկա։
Գորբաչովի տարբերակը Հայաստանի համար պետք է բացառվի։ Մեզ ոչ թե «ձեռքբերումներ» են հարկավոր, այլ շատ արագ ոտքի կանգնել։ Մեզ նոր որակի իշխանություն է պետք, որպեսզի սովետի օրը չընկնենք։
Դուք և ձեր ձեռքբերումները

Վախթանգ Մարգարյան