Մեկնաբանություն

26.12.2014 13:32


ԵրեսՓՈՓՈԽական Նիկոլьը

ԵրեսՓՈՓՈԽական Նիկոլьը

ՀՅԴ–ում պետք է լրջորեն մտահոգվեն, քանզի Բ26–ից յուրօրինակ տեխնոլոգիա են կիրառում այդ կառույցի դեմ։

Բանն այն է, որ ՀՅԴ–ին պաշտպանելու գործին է լծվել «անհիշելի» ժամանակներից Սերժ Սարգսյանին տարատեսակ ծառայություններ մատուցած Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլьը (2008–ի նախագահական ընտրություններից հետո շատ էր խոսվում այն մասին, որ Սերժը զուտ մարդկային առումով իրավունք ունի նեղացած լինել Փաշինյանից ու Փաշինյանի հետ հիմա «Քաղաքացիական պայմանագիր» խաղացող Սասուն Միքայելյանից, քանզի երկուսն էլ որոշակի պարտավորություններ ունեին, սակայն անցան Լևոն Տեր–Պետրոսյանի կողմը, և դա էր պատճառը, որ այս երկուսն ամենաուշը դուրս եկան բանտից. ՀՀԿ ղեկավարը նրանց պատժում էր «լեռների» օրենքով)։

Իշխանական «պոլիտԾիխնոլոգները» որոշել են միանգամից մի քանի թիրախի հարվածել։ Նիկոլьին նետում են մարտի դաշտ, որպեսզի սա ՀՅԴ–ի թասիբին կանգնի՝ դրանով իսկ անհարմար դրության մեջ դնելով 124–ամյա կուսակցությանը։ Ձեռքի հետ էլ նույն Նիկոլьին «քսի» են տալիս ԲՀԿ–ի դեմ։

Դե, իսկ Նոր տարվա ծախսերին պատրաստվող Նիկոլьը նման առաջադրանքը չի կարող չկատարել, քանզի նրան ահագին բան կարող են հիշեցնել։

Օրինակ՝ կարող են հիշեցնել, թե 2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմպիչմենտ» դաշինքի համար որտեղից է փող հայթայթել Նիկոլьը (Սերժ Սարգսյանի առատաձեռնության մասին «լեգենդներ» են պտտվում)։ Կարող են նաև հիշեցնել, թե ինչպես էր Նիկոլьը հիմնավորում Սերժի գլխավորած ՀՀԿ–ի օգտին «Իմպիչմենտ» դաշինքի աշխատելը՝ հայտարարելով, թե միայն Սերժի միջոցով է հնարավոր առնել դաշնակցականների դեմը։

Իսկ հիմա ժամանակները փոխվել են, և Նիկոլьն արդեն պաշտպանում է ՀՅԴ–ին։

Մեկ բան, սակայն, անփոփոխ է մնացել Նիկոլьի մոտ։ Դա ԲՀԿ–ի դեմ դհոլություն անելն է։ Նա այդ գործով զբաղվել է 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Զբաղվում է նաև հիմա։ Միակ հարաբերական ու կարճատև դադարը եղավ 2012թ. ԱԺ ընտրությունների քարոզչության փուլում, բայց դա ուներ շատ կենցաղային պատճառ։

Նիկոլьն, ինչպես հայտնի է, խորհրդարանական վերջին ընտրություններին մասնակցում էր ՀԱԿ դաշինքի ցուցակով։ Դաշինքը համագործակցում էր ԲՀԿ–ի հետ, և եթե Նիկոլьը դհոլություն աներ, ապա, բնականաբար, ՀԱԿ–ը, գործընկերային հարաբերություններից ելնելով, դուրս կշպրտեր այդ ծաղրածուին իր ցուցակից։ Նիկոլьը դա շատ լավ գիտեր ու դրա համար էլ ծպտուն չէր հանում ԲՀԿ–ի դեմ, քանզի իր մանկության վարդագույն երազանքը կատարվելու էր՝ ինքը դառնալու էր երեսփոխան, ավելի ճիշտ՝ երեսՓՈՓՈԽական՝ չմոռանալով ՀԱԿ–ի ներսում «ականի» ֆունկցիա կատարել Բ26–ի համար։

Ահա այսպիսին է «բեսամթ» ընդդիմադիր Նիկոլьի հետագիծը։

Մեզ մնում է հերթական անգամ արձանագրել, որ դաժան, շատ դաժան մարդ է «Վերջի բոլշևիկը»։ Նա իր հաճախորդներին մինչև վերջ «փչացնում» է ու նոր միայն տանում ՀՀԿ–ի «պադվալ»։

Նիկոլьն այժմ «պադվալի» մերձակայքում է և պայքարում է Գեղամյանի կողքին իր «պատվավոր» տեղն ունենալու համար։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը