Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերը
Սեպտեմբերի 30-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը:
Հոկտեմբերի 1-ին Բելգիայի Սենատի նախագահին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանում պարոն Դեկերի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Նույն օրը պարոն Դեկերին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատվիրակությունը կայցելի Սբ. Էջմիածնի թանգարաններ և Զվարթնոց տաճար:
Հոկտեմբերի 2-ին Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը կընդունեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հյուրերը կայցելեն Երևանի տնտեսագիտական համալսարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղեռնի զոհերի հուշարձանին:
Հոկտեմբերի 3-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում տեղի ունեցող «Սահամանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների և խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովի աշխատանքներին:
Հոկտեմբերի 4-ի առավոտյան Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Բրյուսել:
ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն