Լրահոս

29.11.2010 11:49


ԵԱՀԿ կենտրոնի ղեկավար. «Իրատեսական չէ գագաթնաժողովի շրջանակներում ԼՂ հարցի լուծում ակնկալել…»

ԵԱՀԿ կենտրոնի ղեկավար. «Իրատեսական չէ գագաթնաժողովի շրջանակներում ԼՂ հարցի լուծում ակնկալել…»

Աստանայի գագաթնաժողովը դրական ազդակ կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այդպես է կարծում Հակամարտությունների կանխարգելման ԵԱՀԿ կենտրոնի ղեկավար Հերբերտ Զալբերը։

-Իրատեսական չէ գագաթնաժողովի շրջանակներում հարցի լուծում ակնկալել, սակայն մենք հարաբերությունների կարգավորման համար դրական միջավայրի ստեղծում կարող ենք ակնկալել,-Աստանայում ասել է Զալբերը։

Նրա խոսքերով՝ հակամարտության կողմերն իրենք պետք է լուծեն հարցը, իսկ իրենք կարող են միայն աջակցություն ցուցաբերել։

-Պետք է իրատեսորեն վերաբերվել հակամարտությանը, որ խոր արմատներ և 20-ամյա պատմություն ունի,-ասել է նա։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը