Լրահոս

30.09.2009 15:49


ՀԴԿ նախագահ. «Եթե վավերացվելու են այս արձանագրությունները, ապա դրանց պետք է հուշագիր կցվի»

ՀԴԿ նախագահ. «Եթե վավերացվելու են այս արձանագրությունները, ապա դրանց պետք է հուշագիր կցվի»

-Մեզ համար անընդունելի է, որ նախաստորագրված արձանագրություններում գրված է՝ «երկկողմ պարտավորություններ»,-«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԴԿ նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի 1-ին փոխնախագահ Արամ Սարգսյանը։ Նա նշել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի դիրքորոշումը համընկնում է ՀԴԿ դիրքորոշմանը, և ինքն արտահայտում է նաև Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի կարծիքը։

-Մենք Թուրքիայի հետ երբևիցե երկկողմ պարտավորություններ չենք ունեցել, և դա միանշանակ ասում է այն մասին, որ թուրքերն ի նկատի ունեն Կարսի պայմանագիրը։ Ի դեպ, Կարսի պայմանագիրը ստորագրել է 5 երկիր, իսկ դա երկկողմ չի կարող համարվել։

ՀԴԿ նախագահն ասել է, թե իր կարծիքով պետք է հուշագիր ձևավորվի.

-Եթե վավերացվելու են այս արձանագրությունները, ապա դրանց պետք է կցվի հուշագիր, որտեղ հայկական կողմը պետք է նշի բոլոր այն չլուծված հիմնախնդիրները, որոնք այսօր առկա են։ Խոսքս և՛ Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման, և՛ Հայ դատի պահանջատիրության մասին է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը