2014–ին ունեցանք ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ բացթողումներ ու տեղ–տեղ նաև` ձախողումներ։
Գլխավոր ձախողումն, անշուշտ, այն է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ նախագահի աթոռին։ Այստեղ հարցը անձը չէ։
ՀՀԿ ղեկավարն իրենով է փոխարինել պետական կառույցներն ու գիշերային որոշումներով փաստի առաջ է կանգնեցնում ՀՀ քաղաքացիներիս՝ ապահովելով պետության կայուն հետընթաց։ Հետևաբար՝ իշխանափոխությունը համակարգային փոփոխությունների հասնելու կարևորագույն նախապայմաններից է։
Սարգսյանի իշխանությունը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։ Մասնավորապես՝ Ադրբեջանին։
Եվ ուրեմն, քանի դեռ չենք կարողացել լուծել իշխանափոխության խնդիրը, տարին պետք է քաղաքական առումով ձախողված համարել։
Սակայն ասել, որ այս տարի ոչինչ չի արվել Սարգսյանի գլխավորած համակարգը փլուզելու ուղղությամբ, ճիշտ չի լինի։
Ոչիշխանական ուժերին հաջողվեց քաղաքական օրակարգը թելադրողի ֆունկցիան վերցնել և երկու խոշոր հարված հասցնել Ս. Սարգսյանի դիրքերին։
Առաջինը Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն էր։
Ս. Սարգսյանն, ինչպես հայտնի է, ատամներով էր պահում «Հայկական աշխարհի» գաղափարախոսին, քանի որ նա «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման հիմնական գործիքն էր։
ՀՀ տնտեսությունն անկում էր ապրում, աղքատությունն ու արտագաղթը աճում էին, բայց դա «Վերջի բոլշևիկին» չէր հետաքրքրում ու նա չէր էլ մտածում վարչապետին հեռացնելու մասին, քանզի Տիգրանի գործունեությունն այլ չափանիշներով էր գնահատում (սեփականության վերաբաշխման մասշտաբներ, «ատկատներ», սարքովի «տենդերներ», վարկերի մսխում և այլն)։ Այդ «այլ չափանիշների» ապահովման հարցում Տ. Սարգսյանը գերազանցիկ էր և դեռ երկար հանդես կգար իր դեմագոգիկ ու փարիսեցիական ելույթներով, եթե Սերժ Սարգսյանը ոչիշխանական ուժերի շուրջօրյա հանրահավաքների ահից գրողի ծոցը չուղարկեր իր սիրելի վարչապետին։
Հաջորդ հարվածը Սերժ Սարգսյանը ստացավ նույն ոչիշխանական ուժերից, որոնք հանրահավաքային ալիքով ստիպեցին ՀՀԿ ղեկավարին հրաժարվել իր համար թիվ մեկ կարևորություն ունեցող սահմանադրական փոփոխությունների մեկնարկն ազդարարելուց։
Սարգսյանը ստիպված եղավ խոստովանել, որ իր վերարտադրման հարցում չունի անհրաժեշտ քաղաքական ռեսուրս (Սարգսյանն այդպիսով նաև խոստովանեց, որ ՀՅԴ–ն իր կողմն անցնելով՝ որևէ բան չի փոխել քաղաքական դասավորության մեջ, քանզի հիմնական ուժերը շարունակում են դեմ արտահայտվել նեոբոլշևիկյան մոդելի կառավարման համակարգին անցնելու արկածախնդրային ծրագրին)։
2015–ն, ահա, այս կիսատ մնացած խնդիրների լուծման տարի է լինելու։
Ոչիշխանական ուժերը ձգտելու են վիժեցնել սահմանադրական փոփոխությունների անցկացումը և հասնել արտահերթ ընտրությունների, իսկ Սերժ Սարգսյանն իր նեղ թիմի ու հաճախորդների հետ միասին ձգտելու է վերարտադրության ծրագիրը կյանքի կոչել ու խուսափել արտահերթից։
Թե ինչպիսին կլինեն քաղաքական զարգացումները, ցույց կտան առաջիկա ամիսները։ Մեկ բան պարզից էլ պարզ է՝ եթե Սարգսյանը գնա արկածախնդրության ու որոշի սահմանադրական հանրաքվեի օր հայտարարել, ապա այդ օրը կվերածվի իր հրաժեշտի երեկոյի, ընդ որում՝ բավական կոշտ տարբերակով։
Իսկ եթե Սարգսյանը ողջամտություն ցուցաբերի, ապա կարող է մասնակցել անցնցում իշխանափոխության գործընթացին ու հեռանալ անձնական երաշխիքներով։
Թե տարբերակներից որը կընտրի Սերժ Սարգսյանը, կախված է քաղաքական ուժերից ու ամենակարևորը՝ հանրային ակտիվությունից։ Միայն լայն մոբիլիզացիայի միջոցով է հնարավոր լուծումներ պարտադրել այս իշխանությանը։ Արտահերթ լուծումներ։
Այնպես որ գալիք տարում գլխավոր հերոսը դառնալու է քաղաքացին, ով իր ակտիվ մասնակցությամբ պետք է իշխանափոխության ու համակարգային փոփոխության պահանջատերը դառնա՝ քաղաքական ուժերի առաջնորդությամբ («քաղաքացիական» թիթիզությունների մոդան անցավ դեռ մի լավ շրջանառության մեջ չմտած)։
Պայքարի ու հաղթանակի տարի եմ մաղթում ՀՀ քաղաքացիներին։
2014–ի «դեբետն» ու «կրեդիտը», և 2015–ի «ավանսը»

Կորյուն Մանուկյան