Լրահոս

30.09.2009 16:04


Հայաստանի հասարակական կազմակերպությունները քննարկում են հայ–թուրքական նախաստորագրված արձանագրությունները

«Նոր Հայաստան», «Արդարություն և իրավունք» և «Միտք» հասարակական կազմակերպությունները «Մոսկվայի տանը» նախաձեռնել էին «Նախաստորագրված արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» խորագրով խորհրդաժողով։

Խորհրդաժողովին ներկա էին տասնյակից ավելի հ/կ-ներ, որոնք հիմնականում դեմ էին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկա գործընթացին։

«Արդարություն և իրավունք» հ/կ նախագահ Արեգ Սավգուլյանը նշել է, որ իշխանությունները՝ ի դեմս արտգործնախարարության, փառաբանում են այս արձանագրությունները, սակայն իրականում դա այդպես չէ։

-Ընդդիմադիր թևը կարծում է, որ արձանագրությունները միակողմանի են և լի թուրքական նախապայմաններով։ Նա գտնում է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների զոհասեղանին չպետք է դնել հարևանների տարածքային ամբողջականության հարցը՝ անտեսելով ազգերի ինքնորոշումը և սկսել պատմական հարցերի  քննարկումը ցեղասպանողի հետ՝ ըստ այդմ ուրանալով սեփական անցյալը,-ասել է նա։

Քննարկման ավարտին հ/կ-ները ստորագրել են համատեղ հայտարարության տակ՝ իրենց մտահոգությունը հայտնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացի կապակցությամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը