2014–ը կարելի է լճացման տարի համարել, քանզի Սերժ Սարգսյանի նախագահության շրջանին բնորոշ բոլոր բացասական երևույթները պահպանվեցին, իսկ որոշ ոլորտներում՝ նաև խորացան։ Մի խոսքով, տարին ձեռքբերումների տեսանկյունից աղքատ էր։ Դե իսկ տարեվերջն աչքի ընկավ դոլարադրամային «աֆյորայով», որը պետական մակարդակով կազմակերպված մեքենայություն էր։
Հպարտության միակ առիթը տվեցին մեր զինվորները, ովքեր լարվածության փուլերում ցույց տվեցին, որ անառիկ կարող են պահել սահմանները և դաս տալ ադրբեջանցիներին։ Հայ զինվորն իր կյանքի գնով վճարեց արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում «նախաձեռնողական» այս իշխանությունների կրած պարտությունների համար։
Տարին, սակայն, միայն բացասաբար գնահատելը ճիշտ չէ, քանզի դրական փոփոխությունների հասնելու համար որոշակի հիմքեր դրվեցին։
Քաղաքական դաշտում համախմբման գործընթացներ տեղի ունեցան։ Ընդդիմությանը հաջողվեց քաղաքական օրակարգ թելադրել։ Որոշ խնդիրներ հաջողվեց լուծել։
Հաջողվեց կասեցնել պարտադիր կուտակային թալանը, բայց ցավոք ոչ ամբողջությամբ։ Մասնավոր հատվածն ազատվեց այս իշխանություններին էժան ու երկար փողեր մատակարարելու բեռից, բայց պետական ծառայողները «կուտակային» ռեկետի են ենթարկվում։
Հաջողվեց պետական կառավարման համակարգից հեռացնել Տիգրան Սարգսյանին, սակայն չհաջողվեց սեփական կառավարությունը պարտադրել Սերժ Սարգսյանին, ինչը փուլային ու անցնցում իշխանափոխության հրաշալի նախադրյալներ կարող էր ստեղծել։
Հաջողվեց թույլ չտալ բրեժնևյան ոճի պետական կառավարման համակարգ սեղծելուն միտված սահմանադրական փոփոխությունների մեկնարկի ազդարարումը (Սերժ Սարգսյանը ստիպված եղավ երկու անգամ հետաձգել անձամբ իր համար կարևոր նշանակություն ունեցող այդ ծրագրի կյանքի կոչումը), սակայն դեռ չի հաջողվել վերջնականապես գրողի ծոցն ուղարկել այդ հակապետական ծրագիրը։
2014–ին, ըստ այդմ, որոշակի բաներ ցանվել են ու 2015–ին հնարավորություն կա քաղել պտուղները։ Ու որպեսզի այդ պտուղները բարի լինեն ու դրական փոփոխություններ բերեն՝ պետք է լինել միասնական ու հետևողական։ Լինել կտրուկ երբ անհրաժեշտ է, և սառնասիրտ՝ երբ պետք է։
2015–ը դրական փոփոխությունների տարի կարող է լինել, եթե ամեն մեկս ջանք ու եռանդ չխնայի։ Անհրաժեշտ է պայքարը տանել՝ ոչ մի վայրկյան չմոռանալով, որ մենք չավարտված պատերազմ ունենք, և որ Սերժ Սարգսյանի նախագահությունը ձեռնտու է միայն Ալիևին։ Իշխանափոխությունը, հետևաբար, ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է։
«Ո՛չ նեոբոլշևիզմ նախատեսող սահմանադրական փոփոխություններին» և «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի». ահա՛ այն կարգախոսները, որոնք պետք է գերիշխող դառնան առաջիկա քաղաքական գործընթացներում։
7or.am
Հ.Գ.։ «7 օրի» խմբագրակազմը շնորհավորում է ձեզ՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում ենք առողջություն, համբերություն, համառություն և հաղթանակի հասնելու կամք։
2015–ն ընդունում է էստաֆետը