Հնարավոր է, որ սփյուռքում բոյկոտեն ՀՀ նախագահի հանդիպումը
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեգինԵրկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի մեկից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, ՆյուՅորքի, Լոս-Անջելեսի, ԲեյրութիուԴոնիՌոստովիհայկականմեծգաղթօջախներ՝լսելու տեղի և համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նախագահը կաթողիկոսի օրհնությունն անգամ խնդրեց։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնեց, սակայն պարզվում է, որ սփյուռքում, մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն նախագահի այցելությամբ, և շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն այնտեղ դատարկ սրահների հանդիպի։ Մասնավորապես ԱՄՆ-ի «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ Լոս-Անջելեսում, Բեյրութում, Փարիզում և Նյու Յորքում ավանդական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը և ՀՅԴ-ն, ինչպես նաև սփյուռքի մի շարք կազմակերպություններ, քննարկում են Սերժ Սարգսյանի այցելությունը բոյկոտելու և հյուրանոցների առջև ցույց անցկացնելու հարցը։
-Սփյուռքում այսօր 3 ավանդական կուսակցությունները միացած են, միատեղ հայտարարություններ են ստորագրում, միատեղ բողոքի ակցիաներ կազմակերպում։ Այնպես պետք է լինի, որ կա՛մ բոլորը գնան նախագահի հետ հանդիպմանը, կա՛մ ոչ մեկը,- նշեց Գ. Խոդոյանը։
Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանն էլ «7օր»-ին ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահին դատարկ սրահները կսպասեն, քանի որ սփյուռքի մեծամասնությունը (գրեթե 95%-ը) կտրականապես դեմ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագարություններին, իսկ Սերժ Սարգսյանի՝ հայկական գաղթօջախներ այցելությունն էլ համարում են ժամանակավրեպ և ձևական բնույթ կրող։
-Ընդամենը 7 օրվա մեջ պետք է այցելի 5-6 գլխավոր մայրաքաղաքներ, որտեղ ճաշկերույթների ընթացքում խոսք առնելով պետք է բավարարվի կամ պետք է կարծի, որ սփյուռքը «բավարարված» է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի կատարած քայլերով,- նշեց Ա. Շխրտմյանը,- նախագահի այցելությունը համոզիչ չէ՛, և մերժում ենք սփյուռքահայությանն այդ տեսակ ճաշկերույթային այցելություններով բավարարված տեսնելը. այդպես չե՛ն համոզում և բանակցում սփյուռքի հետ։
Սփյուռքահայերի դժգոհությունն է առաջացրել նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ձևը.
-Տարբեր քաղաքներում 5-6աստղանի պանդոկներում են կազմակերպվելու հանդիպումները,- ընդգծեց ԱՄՆ-ի «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը՝ հավելելով, որ ճիշտ կլիներ՝ «ճաշկերույթային» հանդիպումների փոխարեն Սերժ Սարգսյանը թեկուզ 10 րոպեով կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առանձին հանդիպեր, իսկ այդ հանդիպումներին էլ ներկա լինեին ոչ միայն հյուպատոսներն ու հատուկ հրավիրյալները, այլ սփյուռքահայ բնակչությունը նույնպես։
Ուրուգվայի «Հայկական Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանն էլ անտրամաբանական է համարում ՀՀ նախագահի հետ հանդիպելու համար Հարավային Ամերիկայի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ղեկավարների՝ սեփական միջոցներով Լոս-Անջելես գնալն այն դեպքում, երբ, նրա խոսքերով, Հարավային Ամերիկայից Լոս-Անջելես այցելելու փաստաթղթային հարցերը լուծելու համար առնվազն 3 ամիս ժամանակ է պահանջվում։
«Սփյուռքի գաղթօջախներ այցելելուց հետո, ըստ ձեզ, ՀՀ նախագահը կստորագրի՞ նախաստորագրված արձանագրությունները» հարցին էլ «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գ. Խոդանյանն այսպես պատասխանեց.
-Դժբախտաբար, սփյուռքի մեջ շատ շատերը, հատկապես մտավորականությունը, իր հույսը կապում է Թուրքիայի հետ, որ նա՛ չստորագրի։ Հայաստանում ժողովրդավարության բացակայության, նման խորհրդարանի պայմաններում հայ ժողովուրդն առիթ չի ունենա իր կարծիքը հայտնելու և հույսը կապել է Թուրքիայի խորհրդարանի հետ, որ մերժի այս արձանագրությունները։
Հնարավոր է, որ սփյուռքում բոյկոտեն ՀՀ նախագահի հանդիպումը
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի մեկից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս-Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ՝ լսելու տեղի և համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նախագահը կաթողիկոսի օրհնությունն անգամ խնդրեց։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնեց, սակայն պարզվում է, որ սփյուռքում, մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն նախագահի այցելությամբ, և շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն այնտեղ դատարկ սրահների հանդիպի։ Մասնավորապես ԱՄՆ-ի «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ Լոս-Անջելեսում, Բեյրութում, Փարիզում և Նյու Յորքում ավանդական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը և ՀՅԴ-ն, ինչպես նաև սփյուռքի մի շարք կազմակերպություններ, քննարկում են Սերժ Սարգսյանի այցելությունը բոյկոտելու և հյուրանոցների առջև ցույց անցկացնելու հարցը։
-Սփյուռքում այսօր 3 ավանդական կուսակցությունները միացած են, միատեղ հայտարարություններ են ստորագրում, միատեղ բողոքի ակցիաներ կազմակերպում։ Այնպես պետք է լինի, որ կա՛մ բոլորը գնան նախագահի հետ հանդիպմանը, կա՛մ ոչ մեկը,- նշեց Գ. Խոդոյանը։
Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանն էլ «7օր»-ին ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահին դատարկ սրահները կսպասեն, քանի որ սփյուռքի մեծամասնությունը (գրեթե 95%-ը) կտրականապես դեմ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագարություններին, իսկ Սերժ Սարգսյանի՝ հայկական գաղթօջախներ այցելությունն էլ համարում են ժամանակավրեպ և ձևական բնույթ կրող։
-Ընդամենը 7 օրվա մեջ պետք է այցելի 5-6 գլխավոր մայրաքաղաքներ, որտեղ ճաշկերույթների ընթացքում խոսք առնելով պետք է բավարարվի կամ պետք է կարծի, որ սփյուռքը «բավարարված» է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի կատարած քայլերով,- նշեց Ա. Շխրտմյանը,- նախագահի այցելությունը համոզիչ չէ՛, և մերժում ենք սփյուռքահայությանն այդ տեսակ ճաշկերույթային այցելություններով բավարարված տեսնելը. այդպես չե՛ն համոզում և բանակցում սփյուռքի հետ։
Սփյուռքահայերի դժգոհությունն է առաջացրել նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ձևը.
-Տարբեր քաղաքներում 5-6աստղանի պանդոկներում են կազմակերպվելու հանդիպումները,- ընդգծեց ԱՄՆ-ի «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը՝ հավելելով, որ ճիշտ կլիներ՝ «ճաշկերույթային» հանդիպումների փոխարեն Սերժ Սարգսյանը թեկուզ 10 րոպեով կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առանձին հանդիպեր, իսկ այդ հանդիպումներին էլ ներկա լինեին ոչ միայն հյուպատոսներն ու հատուկ հրավիրյալները, այլ սփյուռքահայ բնակչությունը նույնպես։
Ուրուգվայի «Հայկական Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանն էլ անտրամաբանական է համարում ՀՀ նախագահի հետ հանդիպելու համար Հարավային Ամերիկայի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ղեկավարների՝ սեփական միջոցներով Լոս-Անջելես գնալն այն դեպքում, երբ, նրա խոսքերով, Հարավային Ամերիկայից Լոս-Անջելես այցելելու փաստաթղթային հարցերը լուծելու համար առնվազն 3 ամիս ժամանակ է պահանջվում։
«Սփյուռքի գաղթօջախներ այցելելուց հետո, ըստ ձեզ, ՀՀ նախագահը կստորագրի՞ նախաստորագրված արձանագրությունները» հարցին էլ «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գ. Խոդանյանն այսպես պատասխանեց.
-Դժբախտաբար, սփյուռքի մեջ շատ շատերը, հատկապես մտավորականությունը, իր հույսը կապում է Թուրքիայի հետ, որ նա՛ չստորագրի։ Հայաստանում ժողովրդավարության բացակայության, նման խորհրդարանի պայմաններում հայ ժողովուրդն առիթ չի ունենա իր կարծիքը հայտնելու և հույսը կապել է Թուրքիայի խորհրդարանի հետ, որ մերժի այս արձանագրությունները։
Արեգնազ Մանուկյան