Լրահոս

30.09.2009 17:20


Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու,2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը սեպտեմբերի 30-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն.Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ  հոդվածի 1-ին  մասերով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործով նախաքննության ավարտի մասին մեղադրյալ Ն.Փաշինյանին եւ նրա պաշտպաններին հայտնվել էր դեռեւս 2009 թվականի օգոստոսի 5-ին եւ վերջիններս մինչեւ սեպտեմբերի 18-ը ծանոթացել են քրեական գործի նյութերին:

ՀՀ գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը