Էլեոնորա Մանանդյան. «...մեր ազգի վրա թակարդ լարողներն անգամ պանիր չեն դրել...»
«Նախաստորագրված արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» խորագրով խորհրդաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել «Մոսկվայի տանը», «Նոր Հայաստան» հ/կ նախագահ Էլեոնորա Մանանդյանն ասել է, որ այս խնդիրը բավական լուրջ է և տագնապալի։
-Այս քաղաքականությունն իրականացնողները կույրեր են, և երբ կույրը կույրին է առաջնորդում, ընկնում են փոսը։ Ցավոք սրտի, այսօր նրանք են որոշում մեր ճակատագիրը և մեզ էլ իրենց հետ տանում են փոսը։ Ցավոք սրտի, ազգի մեծամասնությունն անտարբեր է իր իսկ ճակատագրի նկատմամբ և հավատում է իշխանությունների խոստացած ոսկե սարերին։ Մենք այնտեղ ենք հասել, որ մեր ազգի վրա թակարդ լարողներն անգամ պանիր չեն դրել,-ասել է նա։
Ըստ Էլեոնորա Մանանդյանի՝ հասարակության այս անտարբերությունն ընդհանուր հիասթափության հետևանքն է, և այդ հիասթափությունը գալիս է իշխանություններից։
-Մենք արդեն վաղուց գործոն ենք համատարած քաղաքական մեծ խաղի մեջ։ Ժամանակին Յուլիոս Էվոլան խոսել է գաղտնի պատերազմների մեխանիզմների մասին, և դրանք լիովին համընկնում են մեր ներկա իրավիճակին։ Առաջինը պոզիտիվիստական ներշնչումն է, երբ ողջ հանրությանը ներշնչվում է սեփական անզորությունը հզոր պետությունների և տնտեսությունների առջև։ Երկրորդը փոխարինման և նենգափոխման տակտիկան է, երբ կարևոր խնդիրները փոխարինվում են ուռճացված, կեղծ խնդիրներով և, օրինակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը փոխարինվում է սահմանների ճանաչման անհրաժեշտությամբ։ Երրորդը նոսրացման տակտիկան է, երբ առկա կարևոր խնդիրը թուլացվում է և ապակարևորվում, ինչը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության գործընթացի հետ։ Չորրորդը սկզբունքի խառնումն է սկզբունքը կրողի հետ, երբ արդար բողոքը խայտառակ գործընթացների դեմ արժեզրկվում է բողոքը ներկայացնողների սևացմամբ,-հայտարարել է նա։
Էլեոնորա Մանանդյանը վստահեցրել է, որ ներկա գործընթացը ցեղասպանություն է՝ նույն պատվիրատուով։
-Թուրքիան չի էլ թաքցնում իր մտադրությունները, բայց ամենատագնապալին այն է, որ այս ցեղասպանությունն իրականացվում է մեր իսկ իշխանությունների անմիջական սատարմամբ,-նշել է նա։

7or.am